Գլուխ 2 · ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ
Հոդված 12. Տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունքը և նշանակման պայմանները
Հոդված 12. Տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունքը և նշանակման պայմանները
Տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք ունեն կանայք` 63, տղամարդիկ` 65 տարին լրանալու և ոչ պակաս 5 տարվա աշխատանքային ստաժի առկայության դեպքում:
Կանանց և տղամարդկանց տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակելու համար, ըստ տարիների, սահմանվում է հետևյալ տարիքային սանդղակը.
տարեթիվ տղամարդ կին տարեթիվ տղամարդ կին
1996 թ. 60,5 55,5 2004 թ. 64,5 59,5
1997 թ. 61 56 2005 թ. 65 60
1998 թ. 61,5 56,5 2006 թ. 65 60,5
1999 թ. 62 57 2007 թ. 65 61
2000 թ. 62,5 57,5 2008 թ. 65 61,5
2001 թ. 63 58 2009 թ. 65 62
2002 թ. 63,5 58,5 2010 թ . 65 62,5
2003 թ. 64 59 սկսած 2011 թ.-ից 65 63