Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2002-07-01-ից մինչև 2003-04-10։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 11. Կենսաթոշակի հաշվարկման կարգը

գործել է մինչև 2003-04-10Բացել ARLIS-ում

Հոդված 11. Կենսաթոշակի հաշվարկման կարգը

Սույն օրենքով նախատեսված կենսաթոշակները հաշվարկվում են բազային (սոցիալական) կենսաթոշակին ավելացնելով յուրաքանչյուր մեկ լրիվ տարվա աշխատանքային (ապահովագրական) ստաժի համար տրվող հավելումը:

Բազային կենսաթոշակի չափը, ինչպես նաև աշխատանքային ստաժի համար տրվող հավելման չափը, սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Սոցիալական ապահովագրության վճարումների անհատական հաշվառման անցնելուց հետո աշխատանքային ստաժի համար տրվող հավելումը որոշվելու է` ելնելով սոցիալական ապահովագրության վճարումներից:

75 տարին լրացած կենսաթոշակառուի կենսաթոշակն ավելացվում է բազային կենսաթոշակի 30 տոկոսի չափով:

«Երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակներ նշանակելու պայմանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված` երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ունեցող քաղաքացիական ավիացիայի օդային նավատորմի անձնակազմի անդամների, թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական և թռիչքային անձնակազմի անդամների պաշտոնների և կոչումների ցանկը, կենսաթոշակի չափը և նրանց կենսաթոշակի վճարման համար ֆինանսավորման աղբյուրները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Ընդ որում, կենսաթոշակի չափերը սահմանելիս Հայաստանի Հանրապետության կառավարությունը ելնում է զինծառայողների սպայական, ենթասպայական ու կրտսեր հրամանատարական անձնակազմի գործող պաշտոնների և կոչումների համար սահմանված դրույքաչափերից և դրանց համամասնություններից:

(11-րդ հոդվածը լրաց. 12.05.97 ՀՕ-113, 19.02.02 ՀՕ-303)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։