ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
29 օգոստոսի 2017 թվականի թիվ 110 քաղ. Մոսկվա
ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄԻ ՄԱՍԻՆ
1. Հաստատել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի սեպտեմբերի 25-ի «Ձեռնարկատիրության հարցերով խորհրդատվական կոմիտեի մասին» թիվ 171 որոշմամբ ստեղծված՝ Ձեռնարկատիրական հարցերով խորհրդատվական կոմիտեի՝ կից ներկայացվող կազմը:
2. Ուժը կորցրած ճանաչել՝
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի մարտի 31-ի «Ձեռնարկատիրության հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմի մասին» թիվ 23 կարգադրության 1-ին կետը.
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 10-ի «Ձեռնարկատիրության հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 122 կարգադրությունը.
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի սեպտեմբերի 27-ի «Ձեռնարկատիրության հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 145 կարգադրությունը:
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տ. Սարգսյան
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի
2017 թվականի օգոստոսի 29-ի թիվ 110 որոշմամբ