ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 սեպտեմբերի 2014 թվականի N 834-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ (ՌԵԱԴՄԻՍԻԱ) ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՄԱՏԵՂ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիա) մասին» համաձայնագրի 19-րդ հոդվածին համապատասխան`
Հաստատել «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիա) մասին» համաձայնագրի հետընդունման հարցերով համատեղ կոմիտեի հայկական կողմի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2014 թ. սեպտեմբերի 3
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2014 թ.
սեպտեմբերի 3-ի N 834-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ (ՌԵԱԴՄԻՍԻԱ) ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՄԱՏԵՂ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ
Ա. Ղազարյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետ (հայկական կողմի համանախագահ)
Ա. Ավետիսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության պետի պաշտոնակատար
Մ. Գևորգյան - ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կազմակերպական-հսկողական բաժնի իրավաբանական բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ
Հ. Եգանյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության դեպարտամենտի բաժնի պետ
Դ. Սարգսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական
Հ. Սահակյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության խորհրդական
Մ. Առաքելյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային պայմանագրերի և իրավունքի վարչության բազմակողմ միջազգային պայմանագրերի բաժնի վարիչի պարտականությունները կատարող
(հավելվածը խմբ. 12.03.20 N 340-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան