ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 մարտի 2020 թվականի N 290-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ, ՀՈՒՄՔԸ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՄԵՏԱԼ ՈՒՈՐԼԴ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ՄԵՏԱԼ ՈՒՈՐԼԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
2020 թ. մարտի 16
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2020 թվականի
մարտի 12-ի N 290-Ա որոշման
Ց Ա Ն Կ
գերակա ոլորտում ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐի, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐի, հումքի ԵՎ (կամ) նյութերի
NN
ը/կ ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը՝
10 նիշի մակարդակով Անվանումը Տեխնիկական բնութագիրը Չափի միավորը Քանակը Ծագման
երկիրը Արժեքը
(դրամ)
1 2 3 4 5 6 7 8
1. 7210701000 Սպիտակ հարթ թիթեղ անագապատ, լաքապատ, առանց պոլիմերային ծածկույթի, թերթերով՝ 600 մմ-ից ավելի լայնությամբ կգ 1 700 000 Չինաստան
Թուրքիա
Վրաստան
Իրան
ԵՄ 961 000 000
2. 7210122000 Սպիտակ հարթ թիթեղ անագապատ, չլաքապատ, առանց պոլիմերային ծածկույթի, թերթերով` 600 մմ-ից ավելի լայնությամբ կգ 500 000 Չինաստան
Թուրքիա
Վրաստան
Իրան
ԵՄ 230 600 000
3. 7210904000 Սպիտակ հարթ թիթեղ անագապատ, տպագրված, առանց պոլիմերային ծածկույթի, թերթերով` 600 մմ-ից ավելի լայնությամբ կգ 400 000 Չինաստան
Թուրքիա
Վրաստան
Իրան
ԵՄ 250 000 000
4. 7408191000 Պղնձալար 1.38 մմ լայնական հատվածքով, մետաղյա բանկաների կարերի զոդման համար կգ 16 000 Թուրքիա
Վրաստան
Իրան
ԵՄ 45 000 000
5. 8309909000 Մետաղյա լաքապատված կափարիչներ մետաղյա բանկաների համար, ոչ պտուտակավոր կգ 200 000 Չինաստան
Թուրքիա
Վրաստան
Իրան
ԵՄ 140 000 000
6. 3214101009 Խտացնող մածուկ հերմետիկացման մետաղյա կափարիչների համար կգ 10 000 Թուրքիա
Վրաստան
Իրան
ԵՄ 14 000 000
7. 3904220009 Пластизоль
(պլաստիկացված
պոլիվինիլքլորիդ) պտուտակավոր կափարիչների համար (twist օff)
(поливинилхлорид пластифицированный), կգ 100 000 Թուրքիա
Վրաստան
Չինաստան
Իրան
ԵՄ 90 000 000
8. 3907999000 Պաշտպանիչ պատվածք՝ փոշու տեսքով բարդ պոլիեթերային հիմքով, մետաղյա բանկաների կարերի համար կգ 1 800 Չինաստան
Իրան
ԵՄ
Թուրքիա
Վրաստան 7 000 000
9. 3208209009 Լաք մետաղյա բանկաների համար (թափոն չի հանդիսանում) կգ 6 000 Չինաստան
Իրան
ԵՄ
Թուրքիա
Վրաստան 10 000 000
10. 3208109000 Հիմնային ծածկույթ լաք՝ պոլիեթերների հիմքով, մետաղյա բանկաների համար (թափոն չի հանդիսանում) կգ 6 000 Չինաստան
Իրան
ԵՄ 10 000 000
11. 3208101000 Անգույն լաք պոլիեթերների հիմքով, մետաղյա բանկաների համար (թափոն չի հանդիսանում) կգ 6 000 Չինաստան
Թուրքիա
Վրաստան
Իրան
ԵՄ 10 000 000
12. 3208909109 Հիմնային ծածկույթ լաք՝ սինթետիկ պոլիմերների հիմքով, մետաղյա բանկաների համար (թափոն չի հանդիսանում) կգ 6 000 Չինաստան
Թուրքիա
Վրաստան
Իրան
ԵՄ 10 000 000
13. 3208901909 Լաք էպօքսիդային հիմքով, մետաղյա բանկաների համար (թափոն չի հանդիսանում) կգ 6 000 Չինաստան
Թուրքիա
Վրաստան
Իրան
ԵՄ 10 000 000
14. 2915390000 Ջրիկացուցիչ լաքերի համար կգ 12 000 Չինաստան
Թուրքիա
Վրաստան
Իրան
ԵՄ 10 000 000
15. 3814009000 Ջրիկացուցիչ լաքերի համար կգ 300 Չինաստան
Թուրքիա
Վրաստան
Իրան
ԵՄ 400 000
16. 3403990000 Պլաստիկական քսանյութ մետաղյա բանկաների համար կգ 450 Չինաստան
Թուրքիա
Վրաստան
Իրան
ԵՄ 2 000 000
Ընդամենը 1 800 000 000
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Է. Աղաջանյան