Պ Ա Ր Ե Տ Ի Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մարտի, 2020 N 6
ԱՌԱՆՁԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թ․ մարտի 16-ի 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 18-րդ կետերով՝
1. Ժամանակավորապես սահմանափակել որոշման հավելվածով սահմանված արտադրատեսակների արտահանումը Հայաստանի Հանրապետությունից, այդ թվում` ԵԱՏՄ երկրներ: Ընդ որում՝ սույն որոշման հավելվածում նշված բժշկական արտադրատեսակների արտահանումը կարող է Պետական եկամուտների կոմիտեի կողմից թույլատրվել՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գրավոր համաձայնությունը արտահանման ենթակա ապրանքատեսակների և դրանց չափաքանակների վերաբերյալ։
2. Ընդունել ի գիտություն, որ Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ապրանքների փոխադրումն իրականացվում է պարետի առանձին որոշմամբ։
(2-րդ կետը փոփ. 22.03.20 N 12)
3. ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին՝ ապահովել սույն որոշմամբ սահմանված միջոցառումների իրականացումը:
4. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2020 թվականի մարտի 19-ին, ժամը 23:00:
5. Սույն որոշումը տարածվում է ինչպես այն արտահանումների վրա, որոնք մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը գտնվում են մաքսային ձևակերպման փուլում, այնպես էլ փաստացի արտահանման ենթակա ապրանքների վրա:
Տ. ԱՎԻՆՅԱՆ
Հավելված
Պարետի 2020 թվականի
Մարտի 19-ի N 6 որոշման
ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿ
Ապրանքների նկարագրություն ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիր
Շնչառական դիմակներ (респиратор) պաշտպանիչ ակնոցների հետ աշխատող 3-րդ կարգի պաշտպանության, FFP3, մինչև 50 առավելագույն թույլատրելի խտության (ПДК) 6307 90-ից
9020 00 000 0-ից
Շնչառական դիմակներ (респиратор) հակաաէրոզոլային FFP3 6307 90-ից
9020 00 000 0-ից
Պաշտպանիչ ակնոցներ՝ հերմետիկ 9004 90-ից
Լիադեմ դիմակ հակաաէրոզոլային FFP3 զտիչների հետ օգտագործվող 6307 90-ից
9020 00 000 0-ից
Լիադեմ դիմակների հակաաէրոզոլային զտիչներ FFP3 8421 39 200 9-ից
8421 39 600 0-ից
8421 39 800 7-ից
8421 99 000 8-ից
Քիմիական պաշտպանության մեկանգամյա օգտագործման արտահագուստ-կոմբինեզոններ 3926 20 000 0-ից
5603-ից
5903-ից
5906-ից
5907 00 000 0-ից
6210-ից
Քիմիական պաշտպանության մեկանգամյա օգտագործման կոստյումներ 3926 20 000 0-ից
5603-ից
5903-ից
5906-ից
5907 00 000 0-ից
6210-ից
Հակաժանտախտային կոստյում I տիպի բազմակի օգտագործման 6211-ից
Առանձնահատուկ ամրության բախիլներ 3926-ից
Դիմակներ, վիրակապներ, բամբակ, թանզիֆ և այլն 3005
Ախտահանիչ նյութեր, հակավիրուսային, չորրորդային ամոնիումային աղերի և հալոգենային միացությունների հիմքով, այլ 3808 94 100 0-ից
3808 94 200 0-ից
3808 94 900 0-ից
Վիրահատական ձեռնոցներ, մանրէազերծ, չմանրէազերծված, բնական կամ սինթետիկ լատեքսից, ռետինե, սինթետիկ, մեկանգամյա կամ բազմակի օգտագործման,պաշտպանիչ 4015 11 000 0-ից
Բժշկական ախտորոշիչ ձեռնոցներ, հետազոտման համար, մանրէազերծ կամ ոչ մանրէազերծ, բնական կամ սինթետիկ լատեքսից, ռետինե, սինթետիկ, մեկանգամյա կամ բազմակի օգտագործման պաշտպանիչ 4015 19 000 0-ից
Բժշկական դիմակներ ոչ գործվածքային նյութերից մեկանգամյա կամ բազմակի օգտագործման 6307 90 980 0-ից
Բժշկական վիրահատական խալաթներ մեկանգամյա կամ բազմակի օգտագործման 6207-ից
6208-ից
6210 10 920 0-ից
Մեկանգամյա օգտագործման բժշկական հավաքածուներ, ոչ գործվածքային նյութերից , մանրէազերծ կամ ոչ մանրէազերծ, բժշկի հագուստի հավաքածու, պաշտպանիչ, անհատական բժշկական քաղաքացիական պաշտպանության համար հավաքածու առաջնային բժշկասանիտարական և առաջին օգնության համար, սպիտակեղենի և հագուստի մանրէազերծ հավաքածու վիրահատարանների համար, բժշկական վիրահատական կոմբինեզոններ և խալաթներ 6203-ից
6204-ից
Շնչառական սարքավորում այլ և գազային դիմակներ, բացառությամբ պաշտպանիչ դիմակների առանց մեխանիկական դետալների և փոխարինվող զտիչներով 9020 00 000 0-ից
Շնչառական սարքավորում օզոնային, թթվածնային և ցողացրային (աէրոզոլային) կիրառման, արհեստական կամ այլ շնչառության համար 9019 20 000 0-ից
Էթիլային սպիրտ 2207
Ախտորոշիչ թեստեր 3822-ից, 3002-ից
Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մարտի 19-ին, ժամը 23:00-ին: