Հոդված 7
Հոդված 7.
Հողի հարկի պարտավորությունն առաջանում է հարկվող օբյեկտ համարվող հողամասի կամ դրա մի մասի նկատմամբ օրենքով սահմանված կարգով սեփականության կամ մշտական օգտագործման իրավունքի ծագման ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Հողի հարկի պարտավորությունը դադարում է հարկվող օբյեկտ համարվող հողամասի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության կամ մշտական օգտագործման իրավունքն օրենքով սահմանված կարգով դադարելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
Ֆիզիկական անձինք մինչև սեփականության իրավունքի փոխանցման պետական գրանցման օրն ընդգրկող ամիսը ներառող ժամանակահատվածի համար հարկման օբյեկտ հանդիսացող տվյալ հողի մասով հարկի պարտավորություններն ամբողջությամբ կատարում են մինչև օտարման պայմանագրից ծագող սեփականության իրավունքի պետական գրանցումը, բացառությամբ երբ օտարումը կատարվում է հարկադիր կատարողի, սնանկության կառավարչի կամ գրավառուի կողմից:
Բացառությամբ այն դեպքերի, երբ օտարումը կատարվում է հարկադիր կատարողի, սնանկության կառավարչի կամ գրավառուի կողմից, անշարժ գույքի կադաստր վարող մարմինը հողի նկատմամբ սեփականության իրավունքների պետական գրանցումն իրականացնում է հաշվառող մարմինների տված` հողի գծով հարկային պարտավորություններ չունենալու վերաբերյալ տեղեկանքի հիման վրա, որում նշվում է նաև տեղեկանքը տրամադրելու հարկային տարվա այն ժամանակահատվածը, որի համար տվյալ հողի մասով կատարվել են հողի հարկի վճարումները:
Ֆիզիկական անձի կողմից հարկվող օբյեկտն օտարելու դեպքում օրենքով սահմանված կարգով սեփականության իրավունքի ծագման օրվա դրությամբ այդ օրվան հաջորդող ժամանակաշրջանի համար տվյալ հարկվող օբյեկտի հողի հարկի գծով վճարումների առկայության դեպքում նոր սեփականատիրոջ համար հողի հարկի պարտավորություններն առաջանում են (նախկին սեփականատիրոջ համար դադարում են) այդ ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 1-ից:
Հարկ վճարող ֆիզիկական անձի մահվան դեպքում նոր սեփականատիրոջն են անցնում ֆիզիկական անձի մահվան օրվանից մինչև օրենքով սահմանված կարգով սեփականության (ժառանգության) իրավունքի ծագման ամիսը ներառյալ տվյալ հարկվող օբյեկտի հողի հարկի պարտավորությունները:
(7-րդ հոդվածը փոփ. 25.10.95 ՀՕ-11, 27.09.04 ՀՕ-115-Ն, խմբ. 28.11.06 ՀՕ-223-Ն, լրաց. 11.05.11 ՀՕ-141-Ն, խմբ. 06.03.20 ՀՕ-140-Ն)