Անցնել բովանդակությանը

ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԱՐԵՏԻ՝ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 16 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2020-03-26-ից մինչև 2020-04-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2020-04-01Բացել ARLIS-ում

Պ Ա Ր Ե Տ Ի Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 մարտի, 2020 թ. N 18

ՊԱՐԵՏԻ՝ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 16 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ՝ Պարետի՝ 2020 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում անձանց տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ» N 16 որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3. Սույն որոշման 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված դեպքերում թույլատրվում է թեթև մարդատար ավտոմոբիլներով (ուղևորների համար նախատեսված 8-ից ոչ ավելի նստատեղ ունեցող) մինչև մեկ մեծահասակ ուղևորի փոխադրումը։ Ինքնուրույն տեղաշարժման, տեսողության և լսողության սահմանափակումներ ունեցող անձանց փոխադրման դեպքում թույլատրվում է նաև տվյալ անձի ուղեկցողի (խնամողի) փոխադրումը։ Երեխաների փոխադրման դեպքում վերջինների քանակի սահմանափակում չի նախատեսվում»։

Տ. ԱՎԻՆՅԱՆ

Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մարտի 26-ին:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։