Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 մայիսի 2020 թվականի N 738-Ա

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 3-ի շրջանակներում Մ1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհի Թալին-Գյումրի հատվածի հիմնանորոգման, ինչպես նաև 2019 թվականի ընթացքում ճանապարհների հիմնանորոգման և միջին նորոգման աշխատանքների իրականացման շրջանակներում Մ2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհի կմ65+350-կմ77+350 հատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում ապամոնտաժված, սույն որոշման հավելվածում ընդգրկված ճանապարհային տարրերը հետ վերցնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից և ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման հավելվածում ներառված գույքի հանձնման-ընդունման և հաշվապահական հաշվառման աշխատանքների կատարումը:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում ընդգրկված գույքի տեղափոխման ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2020 թ. մայիսի 15

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

մայիսի 14-ի N 738-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ

NN

ը/կ Գույքի անվանումը Չափը/մետր Քանակը Հաշվեկշռային արժեքը

Մ1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհի Թալին-Գյումրի հատված

1. Երկաթբետոնե խողովակ d= 1.0մ 102 0

2. Երկաթբետոնե խողովակ d= 1.5մ 15 0

3. Երկաթբետոնե խողովակ d=2.5մ 62 0

4. Երկաթբետոնե ուղղանկյուն խողովակ 2.5*3մ 229 0

5. Երկաթբետոնե սալեր 6*1*0.65մ 51 0

6. Երկաթբետոնե կամրջային հեծաններ 12*0.95*0.6մ 25 0

7. Երկաթբետոնե պանել 6*1.0մ 2 0

8. Հիմքի բետոնե բլոկներ - 4

Մ2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհի կմ65+350-կմ77+350 հատված

9. Ճոպանային արգելափակոցների սյուներ - 758 0

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Է. Աղաջանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։