Անցնել բովանդակությանը

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 235-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2020-04-11-ից մինչև 2022-02-04։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2022-02-04Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

12 ապրիլի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 60017155

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

5 ապրիլի 2017 թ.

ք. Երևան N 124-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 235-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2014 թվականի հուլիսի 2-ի «Համարի և կոդի զբաղեցման թույլտվության հատկացման և օգտագործման կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 235-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի` համարի և կոդի զբաղեցման թույլտվության հատկացման և օգտագործման կանոնների 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությամբ.

«Օպերատորները կարող են դիմել հանրային ամրակցված հեռախոսացանցի «8xxx» կարճ կոդով ծառայությունների մինչև 20 համար պարունակող համարային շարքի զբաղեցման թույլտվություն ստանալու համար:»:

2. Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորների կողմից մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահը օգտագործվող՝ 8000-8002, 8004, 8006-8012, 8020, 8030, 8038, 8040-8060, 8070, 8084, 8201, 8203-8211, 8220-8227, 8229-8230, 8233, 8240, 8242, 8244, 8250, 8252, 8255, 8258, 8260, 8262, 8270, 8272, 8277, 8280-8281, 8283-8287, 8289-8290, 8298-8302, 8304-8309, 8680-8685, 8689, 8779-8786, 8789, 8800-8899, 8901, 8905, 8907, 8911-8917, 8928, 8931-8932, 8941, 8951, 8961, 8981, 8985, 8991, 8995 համարները շարունակվում են օգտագործվել մինչ այդ պահը գործող սկզբունքով:

(2-րդ կետը խմբ. 14.02.18 N 34-Ն, 18.03.20 N 76-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահ` Ռ. Նազարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։