ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 մարտի 2020 թվականի N 365-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի N 606-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 23-ի «Ներդրումային ծրագրի շրջանակներում «ՊԱՐԿ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին» N 606-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) 1-ին կետի «Արժեքը» սյունակի «435 000 000» թիվը փոխարինել «515 000 000» թվով.
2) 6-րդ կետի «Արժեքը» սյունակի «104 010 000» թիվը փոխարինել «177 000 000» թվով.
3) 6-րդ կետի «Քանակը» սյունակի «13 200» թիվը փոխարինել «22 000» թվով.
4) 8-րդ կետի «Արժեքը» սյունակի «113 070 000» թիվը փոխարինել «160 000 000» թվով.
5) 11-րդ կետի «Արժեքը» սյունակի «92 500 000» թիվը փոխարինել «111 000 000» թվով.
6) 11-րդ կետի «Քանակը» սյունակի «27 500» թիվը փոխարինել «30 000» թվով.
7) 25-րդ կետի «Արժեքը» սյունակի «63 500 000» թիվը փոխարինել «87 500 000» թվով.
8) 26-րդ կետի «Արժեքը» սյունակի «91 500 000» թիվը փոխարինել «142 500 000» թվով.
9) հավելվածը 28-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 29-40-րդ կետերով՝
«29. 9508 Կարուսել (Eureka) կգ 3 500 45 000 000
30. 9508 Կարուսել (World Trip) կգ 5 000 55 000 000
31. 9508 Կարուսել (Family Boomerang) կգ 45 000 115 000 000
32. 9508 Կարուսել (Family Boomerang) կգ 53 000 420 000 000
33. 9508 Կարուսել (Flying Tigers) կգ 5 000 104 500 000
34. 9508 Կարուսել (Flying Fish) կգ 33 000 483 000 000
35. 9508 Կարուսել (Elevated Seating Coaster) կգ 51 000 800 000 000
36. 9508 Կարուսել (Elevated Seating Coaster) կգ 255 000 435 000 000
37. 9508 Կարուսել (Flying Wheels) կգ 16 500 243 500 000
38. 9508 Կարուսել (Musik Express) կգ 30 000 297 000 000
39. 9508 Կարուսել (Ferris Wheel) կգ 105 000 543 500 000
40. 9508 Կարուսել (Bumper Boats) կգ 3 000 40 000 000».
10) հավելվածի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերության մեջ «4 941 216 000» թիվը փոխարինել «8 816 136 000» թվով։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. մարտի 27
Երևան