Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 516-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ (N 1)

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 ապրիլի 2020 թվականի N 171-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 516-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ (N 1)

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության ԱՄՆ-ի գրասենյակի կողմից «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի հասցեով ուղարկված կերամիկական սալիկները (64 տեղ, 53,301 կգ ընդհանուր քաշով, 41,820 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժեքով՝ ներառյալ 11,820 ԱՄՆ-ի դոլար փոխադրման ծախսերը, բաշխման ցանկը` համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծվում են Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 28-ի «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող «Բարեգործական բեռների ներմուծում և անհատույց բաշխում Հայաստանի տարածաշրջաններում» ծրագրի մասին» N 516-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Ավինյան

2020 թ. ապրիլի 1

Երևան

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

ապրիլի 1-ի N 171-Ա որոշման

ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿ

Քանակը Չափի միավորը Նկարագրությունը Գինը (ԱՄՆ-ի դոլար) Բաշխման վայրը

4400 կգ Կերամիկական սալիկ 3452.24 Գյումրու տարածաշրջան

4400 կգ Կերամիկական սալիկ 3452.24 Իջևանի տարածաշրջան

4400 կգ Կերամիկական սալիկ 3452.24 Ճամբարակի տարածաշրջան

4400 կգ Կերամիկական սալիկ 3452.24 Ալավերդու տարածաշրջան

4400 կգ Կերամիկական սալիկ 3452.24 Կապանի տարածաշրջան

4400 կգ Կերամիկական սալիկ 3452.24 Սիսիանի և Գորիսի տարածաշրջաններ

4400 կգ Կերամիկական սալիկ 3452.24 Թալինի տարածաշրջան

4400 կգ Կերամիկական սալիկ 3452.24 Գավառի տարածաշրջան

4400 կգ Կերամիկական սալիկ 3452.24 Ամասիայի տարածաշրջան

4400 կգ Կերամիկական սալիկ 3452.24 Ապարանի տարածաշրջան

4400 կգ Կերամիկական սալիկ 3452.24 Նոյեմբերյանի տարածաշրջան

4901 կգ Կերամիկական սալիկ 3845.36 Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան

53301 ԸՆԴԱՄԵՆԸ 41820.00

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Ավինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։