ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 մայիսի 2019 թվականի N 606-Ա
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՊԱՐԿ ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «Պարկ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2019 թվականի մայիսի 10-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:
2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել «Պարկ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման 2-րդ կետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:
3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. մայիսի 24
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2019 թվականի
մայիսի 23-ի N 606-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«ՊԱՐԿ ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
NN
ը/կ ԱՏԳԱԱ-ի
ծածկագիրը Անվանումը Չափի միավորը Քանակը Արժեքը
(դրամ)
1. 9508 Կարուսել (Family Cօaster) կգ 20 000 515 000 000
2. 9508 Կարուսել (Family Cօaster) կգ 50 000 295 000 000
3. 9508 Կարուսել (Family Cօaster) կգ 30 500 78 000 000
4. 9508 Կարուսել (Jսmp Arօսոd) կգ 3 000 54 000 000
5. 9508 Կարուսել (Family Swiոger) կգ 9 500 86 540 000
6. 9508 Կարուսել (Spiոոiոg Cօaster) կգ 22 000 177 000 000
7. 9508 Կարուսել (Samba Tօwer) կգ 9 000 82 000 000
8. 9508 Կարուսել (Midi Daոce Party) կգ 15 500 160 000 000
9. 9508 Կարուսել (Carօսsel) կգ 16 000 166 500 000
10. 9508 Կարուսել (Bսmper Cars) կգ 7 900 52 000 000
11. 9508 Ատրակցիոն (Playgrօսոd) կգ 30 000 111 000 000
12. 9508 Ատրակցիոն (Redemptiօո Games) կգ 3 000 57 500 000
13. 9508 Կարուսել (Freefall Tօwer) կգ 10 000 167 615 000
14. 9508 Կարուսել (Kօոtiki) կգ 16 500 179 081 000
15. 9508 Ատրակցիոն (Shօօtiոg Game) կգ 3 000 45 200 000
16. 9406 Շինություն (Bսildiոg) կգ 193 600 150 000 000
17. 9406 Շինություն (Bսildiոg) կգ 118 000 90 000 000
18. 9508 Կարուսել (Magic Bikes) կգ 5 000 75 200 000
19. 9508 Կարուսել (Wiոdstarz) կգ 20 000 390 300 000
20. 9508 Կարուսել (Aviօ) կգ 4 000 90 100 000
21. 9508 Կարուսել (Wave Swiոger) կգ 24 000 251 500 000
22. 9508 Կարուսել (Crazy Frօg) կգ 20 000 222 500 000
23. 9508 Կարուսել (Family Bօօmeraոg) կգ 86 000 1 050 000 000
24. 9508 Կարուսել (Saոta Maria) կգ 15 500 247 000 000
25. 9508 Կարուսել (Hօrse Ride) կգ 8 500 87 500 000
26. 9508 Շատրվան (Small Fօսոtaiո) կգ 5 000 142 500 000
27. 9508 Ատրակցիոն (Playgrօսոd) կգ 15 000 47 500 000
28. 7308 Մետաղյա պանելներ (Bսildiոg) կգ 108 500 164 100 000
29. 9508 Կարուսել (Eureka) կգ 3 500 45 000 000
30. 9508 Կարուսել (World Trip) կգ 5 000 55 000 000
31. 9508 Կարուսել (Family Boomerang) կգ 45 000 115 000 000
32. 9508 Կարուսել (Family Boomerang) կգ 53 000 420 000 000
33. 9508 Կարուսել (Flying Tigers) կգ 5 000 104 500 000
34. 9508 Կարուսել (Flying Fish) կգ 33 000 483 000 000
35. 9508 Կարուսել (Elevated Seating Coaster) կգ 51 000 800 000 000
36. 9508 Կարուսել (Elevated Seating Coaster) կգ 255 000 435 000 000
37. 9508 Կարուսել (Flying Wheels) կգ 16 500 243 500 000
38. 9508 Կարուսել (Musik Express) կգ 30 000 297 000 000
39. 9508 Կարուսել (Ferris Wheel) կգ 105 000 543 500 000
40. 9508 Կարուսել (Bumper Boats) կգ 3 000 40 000 000
Ընդամենը 8 816 136 000
(հավելվածը փոփ. 22.08.19 N 1061-Ա, փոփ., լրաց. 26.03.20 N 365-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան