Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 948-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 ապրիլի 2020 թվականի N 175-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 948-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Սիրիահայ ընտանիքների սոցիալ-տնտեսական ինտեգրումը Երևանում» ծրագրի մասին» N 948‑Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 1-ին կետում «695,679,537 դրամ» բառերը փոխարինել «709,341,080 դրամ» բառերով.

2) որոշմամբ հաստատված ծրագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 03517269) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն․

1) «Բասպետ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 07608491) 2020 թվականի փետրվարի 27‑ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է սոցիալական կենտրոնի համար նախատեսված շենքի 1-ին և 2-րդ հարկերի վերանորոգման և 3-րդ հարկի կառուցման աշխատանքների իրականացում` 35,399,999 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Ֆլեշ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01808789) 2020 թվականի փետրվարի 1‑ին կնքված N 047/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի մարտի 20-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում վառելանյութի մատակարարում` 726,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Ավինյան

2020 թ. ապրիլի 1

Երևան

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

ապրիլի 1-ի N 175-Ա որոշման

«ՍԻՐԻԱՀԱՅ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՈՒՄԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ» ԾՐԱԳԻՐ

1. Ծրագրի նպատակը Նպաստել Սիրիայից ներգաղթած սիրիահայ ընտանիքների սոցիալ-տնտեսական ինտեգրացմանը հայ հասարակությունում։

2. Ծրագրի բարեգործական

որակման նպատակը Սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերից, տուրքերից, պարտադիր վճարների օրենքներով նախատեսվող արտոնություններից։

3. Բարեգործը Ծրագրի ֆինանսական աղբյուր է հանդիսանում Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարությունը (BMZ) և Հերման Գմայների հիմնադրամը Գերմանիայում (HGFD)։

4. Ծրագրի կատարողը Ծրագիրն իրականացնում է «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը (ՀՎՀՀ` 03517269, ՀՀ, ք. Երևան, Հր. Քոչարի 8 բն. 18-19):

5. Ծրագրի իրականացման

վայրը և բնագավառը Ծրագիրն իրականացվում է Երևան քաղաքում։

Սոցիալական, տնտեսական և կրթական բնագավառ։

6. Ծրագրի բյուջեն 24.11.2019-31.12.2023 թվականների ընդհանուր բյուջեն կազմում է 709 341 080 ՀՀ դրամ:

7. Բարեգործություն

ստացողը Ա) 400 սիրիահայ ընտանիք, մոտավորապես 1600 մարդ (որոնցից մոտ 850 երեխա և մոտավորապես 750 ծնող), որոնք ներգաղթել են Հայաստան սիրիական պատերազմի ընթացքում:

Բ) Հայաստանցի խոցելի ընտանիքների 20 երեխաներ։

8. Ծրագրի իրականացման տևողությունը Ծրագիրն իրականացվելու է 24.11.2019 – 31.12.2023 թվականների ընթացքում։

9. Միջոցառումների նկարագրությունը և

ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների

ծավալը 1. Կրթա-դաստիարակչական միջոցառումների կազմակերպում և իրականացում ` 5 տարվա համար կազմում է 44 798 708 ՀՀ դրամ (որից 28 033 920 ՀՀ դրամի չափով հարկային արտոնություն չի պահանջվում);

1.1. Զարգացման խաղեր և դրանց համար անհրաժեշտ նյութերի տրամադրում` (գրքեր, խաղալիքներ, ներկեր, մատիտներ, գրիչներ, ծեփան, գունավոր թղթեր, սոսինձ, թել, կտոր, մկրատ, վրձիններ, և այլն)` 1 953 432 ՀՀ դրամ;

1.2. Զարգացման խմբակների վճարներ (երգ, պար, սպորտ, արվեստ և այլն)՝ 27 131 000 ՀՀ դրամ (հարկային արտոնություն չի պահանջվում);

1.3. Էքսկուրսիաներ (սնունդ և տեղափոխման ծառայություններ)՝

1 636 542 ՀՀ դրամ;

1.4. Ամառային ճամբարներ (մասնակցության և տեղափոխման ծառայություններ)՝ 13 174 814 ՀՀ դրամ;

1.5. Մշակութային միջոցառումների տոմսեր (թատրոն, կինո, համերգ և այլն)՝ 902 920 ՀՀ դրամ (հարկային արտոնություն չի պահանջվում);

2. Առաջնային առողջության պահպանում՝ 5 տարվա համար կազմում է 5 860 296 ՀՀ դրամ:

3. Համայնքային միջոցառումների կազմակերպում շահառուների մասնակցությամբ (սնունդ, տեղափոխման ծառայություններ և այլն)՝ 5 տարվա համար կազմում է 4 232 436 ՀՀ դրամ։

4. Նյութական աջակցություն, սոցիալական փաթեթի տրամադրում և աշխատանքային գործիքների տրամադրում՝ 5 տարվա համար կազմում է 25 926 384 ՀՀ դրամ։

4.1. Սննդի փաթեթ և հագուստ՝ 3 255 720 ՀՀ դրամ;

4.2. Աշխատանքային գործիքներ (վարսահարդարման, մատնահարդարման, դիմահարդարման, ոտնահարդարման գործիքներ, կտորեղեն և կարի այլ գործիքներ, կարի մեքենաներ, թխվածք պատրաստելու վառարան, համակարգիչներ և այլն)՝ 22 670 664 ՀՀ դրամ;

5. Ցերեկային խնամքի կենտրոնում երեխաների համար պատրաստվող սնունդ և նրանց դպրոցից կենտրոն տեղափոխման ծառայություն՝ 5 տարվա համար կազմում է 10 255 518 ՀՀ դրամ։

5.1. Սնունդ՝ 5 209 152 ՀՀ դրամ;

5.2. Տեղափոխման ծառայություն՝ 5 046 366 ՀՀ դրամ;

6. Ծրագրի իրականացման համար վարձակալված գրասենյակային տարածք՝ 3 689 816 ՀՀ դրամ։

7. Այլ ծրագրային ծախսեր՝ 5 տարվա համար կազմում է 249 504 815 ՀՀ դրամ

7.1. Ենթադրամաշնորհներ (այս գումարը տրվում է մոտավորապես 55 սիրիահայ ընտանիքներին փոքր բիզնես սկսելու համար) 138 910 720 ՀՀ դրամ (հարկային արտոնություն չի պահանջվում);

7.2. Աշխատավարձի սուպերվիզիա (մասնագիտական աջակցություն անձնակազմին) 434 096 ՀՀ դրամ (հարկային արտոնություն չի պահանջվում);

7.3. Շահառուների մասնագիտական վերապատրաստման և կարողությունների բարձրացման դասընթացներ 109 891 402 ՀՀ դրամ;

7.4. Թափուր աշխատատեղերի վերաբերյալ հայտարարությունների վճար՝ 268 597 ՀՀ դրամ։

8. Տպագրություններ, թարգմանություններ և համընթաց թարգմանություն՝ 5 տարվա համար կազմում է 4 750 625 ՀՀ դրամ։

9. Միջոցառումների (սեմինարներ, կոնֆերանսներ) համար նախատեսված դահլիճ և սնունդ՝ 5 տարվա համար կազմում է

20 195 774 ՀՀ դրամ։

10. Տեսանյութերի և ձեռնարկների պատրաստման ու ներկայացումների բեմադրման ծախսեր՝ 5 տարվա համար կազմում է

3 103 786 ՀՀ դրամ։

11. Գրասենյակի տեխնիկական բազայի ապահովում (պատճենահանման սարք, տպիչ, սկաներ և այլն)՝ 5 տարվա համար կազմում է 6 294 392 ՀՀ դրամ։

12. Կահույք և կենցաղային տեխնիկա՝ 8 862 612 ՀՀ դրամ

12.1. Կահույք գրասենյակի և ցերեկային խնամքի կենտրոնի համար (մահճակալներ, ներքնակներ, աթոռներ, սեղաններ, անկողնային պարագաներ, գրապահարաններ, պահարաններ, խոհանոցային կահույք և այլն)՝ 5 456 044 ՀՀ դրամ;

12.2. Կենցաղային տեխնիկա (միկրոալիքային վառարան, սառնարան, գազօջախ, աման լվանալու մեքենա, սպասք և այլն)՝ 3 406 568 ՀՀ դրամ։

13. Ծրագրի մասնագիտական անձնակազմի (շահառուների հետ անմիջական աշխատող) աշխատավարձեր (4 սոցիալական աշխատող, 1 հոգեբան, 1 զբաղունակության մասնագետ, 3 մանկավարժ և 1 խոհարար)՝ 5 տարվա համար կազմում է 162 959 638 ՀՀ դրամ;

13.1. Սոցիալական աշխատող (թվով 4 հոգի)՝ 93 764 736 ՀՀ դրամ;

13.2. Հոգեբան (թվով 1 հոգի)՝ 19 534 320 ՀՀ դրամ;

13.3. Զբաղունակության մասնագետ (թվով 1 հոգի)՝ 22 790 040 ՀՀ դրամ;

13.4. Մանկավարժ (թվով 3 հոգի)՝ 22 355 944 ՀՀ դրամ;

13.5. Խոհարար (թվով 1 հոգի)՝ 4 514 598 ՀՀ դրամ։

14. Գրասենյակի վերակառուցում և վերանորոգում (վերակառուցումն իրենից ներկայացնում է առկա 2 հարկանի շինության վրա ևս 1 հարկի ավելացում։ Այն իր մեջ ներառում է նաև արևային վահանակների ձեռքբերում և տեղադրում։ Նախատեսվում է նաև իրականացնել 3 հարկերի վերանորոգման աշխատանքներ: Տվյալ շինությունը սեփականության իրավունքով պատկանում է ՍՕՍ մանկական գյուղեր ՀԲՀ-ին)՝ 39 165 239 ՀՀ դրամ:

(Քանի որ ծրագրի սկիզբը նախատեսված է 24.11.2019 թվականին, ուստի շինարարության համար եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով այն հետաձգվում է մինչև 2020 թվականի II եռամսյակ և նախատեսվում է ավարտել III եռամսյակում։ Տվյալ ժամանակահատվածում ծրագրի իրականացումն ապահովելու համար վարձակալվելու է գրասենյակային տարածք։)

(Ծրագրի ընթացքում շահառուների համար նախատեսված ողջ ծառայությունները տրամադրվելու են/իրականացվելու են տվյալ շենքում։ Բացի այդ շենքի I և II հարկերը ծառայելու են որպես ցերեկային խնամքի կենտրոն նախադպրոցական տարիքի և տարրական դասարանների երեխաների համար։)

Կազմակերպական ծախսերը` 5 տարվա համար կազմում են 119 741 041 ՀՀ դրամ:

1. Աշխատակազմի ծախսեր;

2. Տրանսպորտային միջոցի նորոգում, տեխնիկական սպասարկում, շահագործում և ապահովագրություն;

3. Տրանսպորտային միջոցի վառելանյութ;

4. Հեռահաղորդակցություն և գրասենյակային պարագաներ;

5. Անձնակազմի ապահովագրություն;

6. Կոմունալ ծառայություններ;

7. Աուդիտորական ծառայություններ;

8. Ծրագրի նախնական, ընթացիկ և վերջնական գնահատում;

9. Ծրագրի շահառուների տունայցերի, տարբեր հանդիպումների կազմակերպման և մասնակցության համար տրանսպորտային միջոցի ձեռքբերում։

10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների

համառոտ նկարագիրը,

ծավալները և

նախատեսվող գինը 1. Զարգացման խաղերի և դրանց համար անհրաժեշտ նյութերի (գրքեր, խաղալիքներ, ներկեր, մատիտներ, գրիչներ, ծեփան, գունավոր թղթեր, սոսինձ, թել, կտոր, մկրատ, վրձիններ, և այլն) ձեռքբերում՝ 5 տարվա համար կազմում է 1 953 432 ՀՀ դրամ;

2. Շահառուների մասնակցությամբ համայնքային միջոցառումների կազմակերպում, հագուստի և սննդի փաթեթի տրամադրում, էքսկուրսիաների, ամառային ճամբարների մասնակցություն, ցերեկային խնամքի կենտրոնում երեխաների համար պատրաստվող սննդի ձեռքբերում, տեղափոխման ծառայություն 5 տարվա համար կազմում է 32 555 030 ՀՀ դրամ;

2.1. Սննդի փաթեթի և հագուստի ձեռքբերում`10 915 344 ՀՀ դրամ

2.2. Տեղափոխման ծառայություն` 8 616 806 ՀՀ դրամ;

2.3. Ամառային ճամբարի մասնակցության վճար՝ 13 022 880 ՀՀ դրամ;

3. Աշխատանքային գործիքների ձեռքբերում (վարսահարդարման, մատնահարդարման, դիմահարդարման, ոտնահարդարման գործիքներ, կտորեղեն և կարի այլ գործիքներ, կարի մեքենաներ, թխվածք պատրաստելու վառարան, համակարգիչներ և այլն)՝ 22 670 664 ՀՀ դրամ;

4. Առաջնային առողջության պահպանում՝ 5 տարվա համար կազմում է 5 860 296 ՀՀ դրամ:

5. Տարածքի վարձակալություն՝ 3 689 816 ՀՀ դրամ;

6. Շահառուների մասնագիտական վերապատրաստման և կարողությունների բարձրացման դասընթացների ծառայություն՝ 5 տարվա համար կազմում է 109 891 402 ՀՀ դրամ։

7. Թափուր աշխատատեղերի վերաբերյալ հայտարարությունների ծառայություն՝ 268 597 ՀՀ դրամ:

8. Տպագրությունների և թարգմանությունների ձեռքբերում՝ 5 տարվա համար կազմում է ՝ 4 750 625 ՀՀ դրամ;

9. Միջոցառումների (սեմինարներ, կոնֆերանսներ) համար նախատեսված դահլիճի վարձակալություն՝ ներառյալ սննդի ձեռքբերում՝ 5 տարվա համար կազմում է 20 195 774 ՀՀ դրամ։

10. Տեսանյութերի և ձեռնարկների պատրաստում ու ներկայացումների բեմադրման ծառայություններ՝ 5 տարվա համար կազմում է 3 103 786 ՀՀ դրամ։

11. Գրասենյակի տեխնիկական բազայի ապահովում (պատճենահանման սարք, տպիչ, սկաներ և այլն)՝ 5 տարվա համար կազմում է 6 294 392 ՀՀ դրամ։

12. Կահույքի (մահճակալներ, ներքնակներ, աթոռներ, սեղաններ, անկողնային պարագաներ, գրապահարաններ, պահարաններ, խոհանոցային կահույք, գրասենյակային կահույք և այլն) ձեռքբերում՝ 5 456 044 ՀՀ դրամ։

13. Կենցաղային տեխնիկայի (միկրոալիքային վառարան, սառնարան, գազօջախ, մսաղաց, սպասք և այլն) ձեռքբերում՝ 3 406 568 ՀՀ դրամ։

14. Գրասենյակի վերակառուցման և վերանորոգման ծախսեր՝ 35 399 999 ՀՀ դրամ։

15. Արևային վահանակների ձեռքբերում և տեղադրում՝ 3 765 240 ՀՀ դրամ։

16. Տրանսպորտային միջոցի նորոգում, տեխնիկական սպասարկում, շահագործում և ապահովագրություն՝ 5 տարվա համար կազմում է

1 411 355 ՀՀ դրամ;

17. Տրանսպորտային միջոցի վառելանյութի ձեռքբերում՝ 5 տարվա համար կազմում է 2 900 847 ՀՀ դրամ։

18. Ծրագրի շահառուների տունայցերի, տարբեր հանդիպումների կազմակերպման և մասնակցության համար տրանսպորտային միջոցի (մարդատար ավտոմեքենա) ձեռքբերում՝ 15 193 360 ՀՀ դրամ։

19. Հեռահաղորդակցություն և գրասենյակային պարագաների ձեռքբերում՝ 5 տարվա համար կազմում է 8 011 242 ՀՀ դրամ։

20. Կոմունալ ծառայություններ՝ 5 տարվա համար կազմում է 3 689 273 ՀՀ դրամ։

21. Աուդիտորական ծառայություններ՝ 5 տարվա համար կազմում է

10 309 780 ՀՀ դրամ։

22. Ծրագրի առաջընթացը ստուգելու և վերահսկելու նպատակով իրականացվելու է նախնական (ծրագրի սկզբում առկա իրավիճակի գնահատում), ընթացիկ (կարճաժամկետ արդյունքների գնահատում համոզվելու համար, որ ծրագիրը ընթանում է ըստ պլանավորվածի) և վերջնական գնահատում (հավաստիանալու, որ ծրագիրը իրագործել է իր առջև դրված նպատակները)՝ 5 տարվա համար կազմում է

8 460 531 ՀՀ դրամ։

11. Ծրագրի

իրականացման հետ

կապված

կազմակերպական

ծախսերը Կազմակերպական ծախսերը 24.11.2019-31.12.2023 թվականների համար կազմում են 119 741 041 ՀՀ դրամ, որը համապատասխանաբար կազմում է բյուջեի 16.88 տոկոսը:

Այդ թվում`

1. Աշխատակազմի ծախսեր (սպասարկող անձնակազմի աշխատավարձ) թվով 3 հոգի՝ 5 տարվա համար կազմում է 65 423 693 ՀՀ դրամ;

1.1. Համակարգող (թվով 1 հոգի)` 31 906 056 ՀՀ դրամ;

1.2. Ֆինանսական և ադմինիստրատիվ մենեջեր (թվով 1 հոգի)`

27 917 799 ՀՀ դրամ;

1.3. Տեխնիկական աշխատող (թվով 1 հոգի)` 5 599 838 ՀՀ դրամ։

2. Տրանսպորտային միջոցի նորոգում, տեխնիկական սպասարկում, շահագործում և ապահովագրություն՝ 5 տարվա համար կազմում է

1 411 355 ՀՀ դրամ;

3. Տրանսպորտային միջոցի վառելանյութ՝ 5 տարվա համար կազմում է 2 900 847 ՀՀ դրամ։

4. Ծրագրի շահառուների տունայցերի, տարբեր հանդիպումների կազմակերպման և մասնակցության համար տրանսպորտային միջոցի (մարդատար ավտոմեքենա) ձեռքբերում՝ 15 193 360 ՀՀ դրամ։

5. Հեռահաղորդակցություն և գրասենյակային պարագաներ՝ 5 տարվա համար կազմում է 8 011 242 ՀՀ դրամ։

6. Կոմունալ ծառայություններ՝ 5 տարվա համար կազմում է 3 689 273 ՀՀ դրամ։

7. Աուդիտորական ծառայություն՝ 5 տարվա համար կազմում է

10 309 780 ՀՀ դրամ։

8. Անձնակազմի ապահովագրություն՝ 5 տարվա համար կազմում է

4 340 960 ՀՀ դրամ։

9. Ծրագրի առաջընթացը ստուգելու և վերահսկելու նպատակով իրականացվելու է նախնական (ծրագրի սկզբում առկա իրավիճակի գնահատում), ընթացիկ (կարճաժամկետ արդյունքների գնահատում համոզվելու համար, որ ծրագիրը ընթանում է ըստ պլանավորվածի) և վերջնական գնահատում (հավաստիանալու, որ ծրագիրը իրագործել է իր առջև դրված նպատակները)՝ 5 տարվա համար կազմում է

8 460 531 ՀՀ դրամ։

12. Համագործակցությունը

պետական կառավարման, տեղական

ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ Ծրագրի իրականացման ընթացքում կազմակերպությունը համագործակցելու է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության նախարարությունների, ՀՀ ոստիկանության, ինչպես նաև համապատասխան մարզպետարանների, տեղական ինքնակառավարման մարմինների, երեխաների պաշտպանության հարցերով զբաղվող տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների լայն շրջանակների հետ:

13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Հայաստանի Հանրապետության Կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի համար 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվի տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Ավինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։