Հոդված 3. Օրենքի 7.1-ին հոդվածում՝
Հոդված 3. Օրենքի 7.1-ին հոդվածում՝
1) վերնագրից հանել «դիլերային-բրոքերային առուվաճառք իրականացնող (արժութային դիլեր-բրոքեր), արտարժույթի» բառերը.
2) 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել.
3) 4-րդ մասից հանել «դիլերային-բրոքերային առուվաճառք, արտարժույթի առուվաճառք, արտարժույթի» բառերը.
4) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Արտարժույթի առուվաճառք իրականացնող (փոխանակման կետեր) կազմակերպության կամ դրա լիցենզիա ստանալու համար դիմած կազմակերպությունների 10 և ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակիցները չպետք է ունենան դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատվածություն, և այդ դատվածությունն օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված չէ, իսկ արտարժույթի առուվաճառք իրականացնող (փոխանակման կետեր) կազմակերպության կամ դրա լիցենզիա ստանալու համար դիմած կազմակերպության ղեկավարները չպետք է ունենան դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատվածություն, եթե այդ դատվածությունն օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված չէ: Արտարժույթի առուվաճառք իրականացնող (փոխանակման կետեր) կազմակերպությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում սույն մասով նախատեսված տեղեկությունների վերաբերյալ հաշվետվություն՝ Կենտրոնական բանկի սահմանած կարգով և ժամկետներում:»։