Հոդված 2
Հոդված 2.
Օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ պարբերությունը «հեռակա ուսուցմամբ:» բառերից հետո լրացնել «Բարձրագույն կրթության այն մասնագիտությունները, որոնց համար սույն օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված չէ հեռակա ուսուցման կրթության ձևը, միջին մասնագիտական կրթության շրջանավարտները կարող են կրթությունը շարունակել համապատասխան մասնագիտությամբ` երկրորդ կուրսում` առկա ուսուցմամբ։» բառերով։