Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

27 հուլիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 հուլիսի 2005 թվականի N 1002-Ն

ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին» N 994-Ն որոշման կատարման գործընթացի նկատմամբ հսկողության և մոնիտորինգի արդյունավետ համակարգ ձևավորելու անհրաժեշտությունից՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի իրականացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից ներկայացվող հաշվետվությունների ձևը և հաշվետվություններին ներկայացվող պահանջները՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության նախարարներին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարներին` յուրաքանչյուր տարվա ավարտից հետո երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին ներկայացնել հաշվետվություն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի N 994-Ն որոշմամբ հաստատված` Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ` սույն որոշման 1-ին կետով հաստատված հաշվետվությունների ձևին և պահանջներին համապատասխան:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2005 թ. հուլիսի 21

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2005 թվականի

հուլիսի 14-ի N 1002-Ն որոշման

ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հաշվետվության կառուցվածքը`

նախաբան. այս մասում պետք է ներկայացվեն համապատասխան ոլորտում հաշվետու տարվա ընթացքում Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի իրագործման ուղղությամբ ձեռք բերված արդյունքները (առավելագույնը` 2 էջ),

իրականացված ներդրումներ և ձեռք բերված արդյունքներ և ազդեցության գնահատական (առավելագույնը` 6 էջ), այս մասում պետք է տրվեն համապատասխան ոլորտում`

Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի իրագործման ուղղությամբ հաշվետու տարվա ընթացքում նախատեսված միջոցառումների (համաձայն ՀՀ կառավարության 2004 թվականի հունվարի 22-ի N 100-Ն որոշմամբ հաստատված Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի կատարումն ապահովող 2004-2006 թվականների միջոցառումների ցանկի) կատարման ընթացքը` ներկայացնելով ինչպես ֆինանսական, այնպես էլ ոչ ֆինանսական ցուցանիշներ` համաձայն սույն հավելվածի մաս կազմող տեղեկանքի:

Նշված միջոցառումների արդյունքների գնահատականները և դրանց ազդեցությունը ինչպես ոլորտային գերակայությունների և նպատակային ցուցանիշների, այնպես էլ Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի ընդհանուր նպատակների վրա (գնահատման ցուցանիշներ են հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 11-ի N 1780-Ա որոշմամբ հաստատված Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի մոնիտորինգի ցուցանիշները կամ դրանց մոտարկող (փոխարինող) ցուցանիշները):

Այլ կազմակերպությունների (ոչ գերատեսչական, տեղական ինքնակառավարման, միջազգային, հասարակական) կողմից, Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի նպատակներին միտված, ոլորտի խնդիրներին առնչվող համագործակցության իրագործված ծրագրեր և դրանց ազդեցության գնահատական:

քաղված դասեր և հետագա քայլեր. այս մասում պետք է ներկայացվեն արձանագրված ծրագրային շեղումները (եթե առկա են), դրանց պատճառները, հիմնավորումները, քաղած դասերը և հետագա զարգացումների համար առաջարկներ (առավելագույնը` 2 էջ):

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ

Գերա-

կայությունը Քաղա-

քակա-

նության ուղղու-թյունը Միջո-

ցառումը* Հաշվետու տարվա արդյունքը Հաշվետու տարվա արդյունքի մոնիտո-

րինգի գործո-

նային ցու-

ցանիշը** Իրակա-

նացնող-

ները*** Միջոցառման ֆինան-սական արժեքը Ֆինանսա-

վորումը (ըստ ֆինան-

սավորող կառույցների) Ակնկալվող արդյունքի մոնիտորինգի ցուցանիշը**** Միջոցառ-

ման արդյունա-

վետության գնահա-տականը` ըստ ներքին

(համալիր և նպատա-

կային)

աուդիտի

2004 թ. 2005 թ. 2006 թ.

* Ներկայացնել ըստ Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի կատարումն ապահովող 2004-2006թթ. միջոցառումների ցանկի:

** Այդպիսի ցուցանիշներ են հանդիսանում ՀՀ կառավարության 2004 թվականի նոյեմբերի 11-ի N 1780-Ա որոշմամբ հաստատված` Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի մոնիտորինգի ցուցանիշների համակարգի 9-րդ հավելվածում սահմանված ցուցանիշները, հաշվետու տարվա միջոցառման գործոնային մոտարկվող/փոխարինվող ցուցանիշը (ցուցանիշները) ըստ`

Հնարավորության դեպքում առանձին հավելվածով ներկայացնել հաշվետու տարվա միջոցառման գործոնային մոտարկվող/փոխարինվող ցուցանիշի (ցուցանիշների) արժեքներն ըստ`

(I) տարածքային կտրվածքի (քաղ.Երևան/մարզեր),

(II) սեռի,

(III) տարիքային խմբերի,

(IV) գյուղական բնակավայրերի /քաղաքային բնակավայրերի կտրվածքի,

(V) բնակչության խոցելի խմբերի և այլն:

*** Նշել օժանդակող բոլոր կառույցները:

**** Նպատակային /մոտարկվող/ փոխարինվող ցուցանիշի (ցուցանիշների) արժեքները հնարավորության դեպքում առանձին հավելվածով ներկայացնել ըստ`

(I) տարածքային կտրվածքի (քաղ.Երևան/մարզեր),

(II) սեռի,

(III) տարիքային խմբերի,

(IV) գյուղական բնակավայրերի / քաղաքային բնակավայրերի կտրվածքի,

(V) բնակչության խոցելի խմբերի և այլն:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։