Հոդված 13. Օրենսգրքի 285-րդ հոդվածում`
Հոդված 13. Օրենսգրքի 285-րդ հոդվածում`
1) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Կալանքը այլ խափանման միջոցով փոխարինելու մասին որոշում կայացվելու դեպքում մեղադրյալը մնում է կալանքի տակ, քանի դեռ կալանքից ազատելու համար սույն օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի 2-7-րդ կետերով նախատեսված խափանման միջոցների կիրառման համար անհրաժեշտ գործողությունները կատարված չեն:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մասով.
«8. Սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքերում գրավը կամ երաշխավորության գումարը մուծվում է դատարանի դեպոզիտ:»: