Հոդված 10. Օրենսգրքի 147-րդ հոդվածում`
Հոդված 10. Օրենսգրքի 147-րդ հոդվածում`
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին և 2.2-րդ մասերով.
«2.1. Երաշխավորողի կողմից դրամական գումարը ենթակա է մուծման վարույթն իրականացնող մարմնի համապատասխան որոշման կայացման պահից երկօրյա ժամկետում դատարանի կամ դատախազության դեպոզիտ:
2.2. Մինչև երաշխավորողի կողմից դրամական գումարը մուծված լինելու մասին ապացույցներ ստանալը վարույթն իրականացնող մարմինն ազատության մեջ գտնվող կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ կիրառում է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց: Երաշխավորողի կողմից դրամական գումարը մուծված լինելու մասին ապացույցներ ստանալով` վարույթն իրականացնող մարմինը վերացնում է կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը կամ անձին ազատում է ձերբակալումից և այդ մասին ծանուցում իրավասու մարմնին` կասկածյալի կամ մեղադրյալի` Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու իրավունքը սահմանափակելու նպատակով:».
2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Երաշխավորողի կողմից մուծված դրամական գումարը դատարանի որոշմամբ` մինչդատական վարույթում դատախազի միջնորդության հիման վրա, իսկ քրեական գործը դատարանում քննելիս` նաև դատարանի նախաձեռնությամբ, վերածվում է պետության եկամտի, եթե երաշխավորողը`
1) չի կատարել կասկածյալի կամ մեղադրյալի պատշաճ վարքագիծն ապահովելու իր պարտավորությունը.
2) ինքնակամ հրաժարվել է երաշխավորությունից:».
3) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Երաշխավորողի մուծած դրամական գումարը պետության եկամուտ դարձնելու կամ միջնորդությունը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել վերադաս դատարան:»: