Անցնել բովանդակությանը

Հոդված 11. Օրենսգրքի 151-րդ հոդվածում`

գործել է մինչև 2022-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 11. Օրենսգրքի 151-րդ հոդվածում`

1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Սույն օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքներ կատարելու կամ սույն օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի 2-7-րդ կետերով նախատեսված խափանման միջոցների կիրառման համար անհրաժեշտ գործողությունները չկատարելու դեպքում վարույթն իրականացնող մարմինն իրավունք ունի կիրառելու սույն օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված նպատակներն ապահովելու համար անհրաժեշտ և պիտանի խափանման միջոց, իսկ անհրաժեշտության դեպքում քրեական հետապնդման մարմինները կարող են դիմել դատարան` անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությամբ:».

2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3.Կալանավորման ձևով դատարանի ընտրած խափանման միջոցը կարող է փոփոխել և վերացնել դատարանը, իսկ քրեական գործով մինչդատական վարույթում` նաև դատախազը:

Դատարանի կողմից ընտրված՝ սույն օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի 2-7-րդ կետերով նախատեսված խափանման միջոցները քրեական գործով մինչդատական վարույթում կարող է վերացնել դատախազը:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։