Անցնել բովանդակությանը

ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԱՐԵՏԻ 2020 Թ. ՄԱՐՏԻ 20-Ի ԹԻՎ 7 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2020-04-15-ից մինչև 2020-09-11։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2020-09-11Բացել ARLIS-ում

Պ Ա Ր Ե Տ Ի Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 ապրիլի, 2020 թ. N 42

ՊԱՐԵՏԻ 2020 Թ. ՄԱՐՏԻ 20-Ի ԹԻՎ 7 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թ․ մարտի 16-ի 298-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետով՝

1. «Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու առանձնահատուկ և անհետաձգելի դեպքերը սահմանելու մասին» Պարետի 2020թ. մարտի 20-ի թիվ 7 որոշման 1-ին մասի «կամ հոգեհանգստի կամ թաղման արարողությանը մասնակցելու նպատակով՝ հանգուցյալի մերձավոր ազգականներին: Սույն որոշման իմաստով մերձավոր ազգական են համարվում հանգուցյալի ծնողները, ամուսինը, կինը, երեխաները, քույրը և եղբայրը՝ համապատասխան հիմնավորումներ ներկայացվելու պարագայում:» բառերը հանել:

2. ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին, ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանին, ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Վաղինակ Սարգսյանին, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին՝ սույն փոփոխություններն ընդունել ի գիտություն:

3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահին:

Տ. ԱՎԻՆՅԱՆ

Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի 15-ին:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։