ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 ապրիլի 2020 թվականի N 215-Ա
«ԱՆՈՒՇԱՎԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԴԱՍԱՍԵՆՅԱԿՆԵՐԻ ՎԵՐԱԶԻՆՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Անուշավան Աբրահամյան կրթական հիմնադրամի» Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող` 6,765,645 դրամ ընդհանուր արժողությամբ «Խոհարարական դասասենյակների վերազինում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Անուշավան Աբրահամյան կրթական հիմնադրամի» Հայաստանի մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ՝ 01238936) «ՔԱՄ ԵՆ ԳՈ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00858165) 2020 թվականի մարտի 6-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է խոհանոցային սարքավորումների մատակարարում` 6,765,645 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է վերոգրյալ ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Անուշավան Աբրահամյան կրթական հիմնադրամի» Հայաստանի մասնաճյուղին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան
2020 թ. ապրիլի 14
Երևան
Հավելված
ՀՀ փոխվարչապետի 2020 թ.
ապրիլի 14-ի N 215-Ա որոշման
ԾՐԱԳԻՐ
«Խոհարարական դասասենյակների վերազինում»
1. Ծրագրի նպատակը «Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում, «Արմավիրի ինդուստրիալ-մանկավարժական պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում և «Հրազդանի արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ում «Անուշավան և Օֆիկ Աբրահամյան Կրթական Հիմնադրամ»-ի կողմից տարիներ առաջ ներդրված խոհարարական դասասենյակները վերազինել ժամանակակից պրոֆեսիոնալ խոհարարական սարքավորումներով։
2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը Օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:
3. Բարեգործը «Անուշավան և Օֆիկ Աբրահամյան Կրթական Հիմնադրամ», հասցեն՝ ք. Նորթրիջ, 9003 Ռեսեդայի պողոտա, #205A, 91324, Կալիֆորնիա նահանգ, ԱՄՆ
4. Ծրագիրը կատարողը «Անուշավան Աբրահամյան Կրթական Հիմնադրամ», Հայաստանի մասնաճյուղ, հասցեն՝ ք. Երևան, Ամիրյան 8/26, ՀՎՀՀ՝ 01238936
5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը ՀՀ Վայոց ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, փ․Սպանդարյան 3
ՀՀ Արմավիրի մարզ, ք․Արմավիր, փ․Աբովյան 170
ՀՀ Կոտայքի մարզ, ք․Հրազդան, փ․Գործարանային 3
Բնագավառը՝ կրթություն (արհեստագործական)
6. Ծրագրի բյուջեն 6,765,645 դրամ
7. Բարեգործություն ստացողը «Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ, ՀՎՀՀ՝ 01563256,
«Արմավիրի ինդուստրիալ-մանկավարժական պետական քոլեջ» ՊՈԱԿ, ՀՎՀՀ՝ 52632541,
«Հրազդանի արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ, ՀՎՀՀ՝ 74859621:
8. Ծրագրի իրականացման տևողությունը 23.04.2020 – 30.05.2020
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը «Անուշավան և Օֆիկ Աբրահամյան Կրթական Հիմնադրամ»-ի կողմից բարեգործություն ստացող հաստատություններում տարիներ առաջ հիմնվել են խոհարարական դասասենյակներ, որոնք այժմ գտնվում են անմխիթար վիճակում։ Ուստի, ուսումնական գործընթացի արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ է դրանք վերազինել ժամանակակից պրոֆեսիոնալ խոհարարական սարքավորումներով։
Նախատեսվում է՝ 23.04.2020 – 30.05.2020 ժամանակահատվածում «ՔԱՄ ԵՆ ԳՈ» ՍՊԸ-ի միջոցով ձեռք բերել և մոնտաժել համապատասխան խոհարարական սարքավորումներ։
Անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը կազմում է 6,765,645 դրամ՝ առանց ԱԱՀ-ի:
10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը Նախատեսվում է՝ «ՔԱՄ ԵՆ ԳՈ» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրով ձեռք բերել ժամանակակից պրոֆեսիոնալ խոհարարական սարքավորումներ և դրանք մոնտաժել շահառու հաստատությունների համապատասխան դասասենյակներում: Ամբողջ սարքավորումների համար նախատեսված գինը կազմում է 6,765,645 դրամ՝ առանց ԱԱՀ-ի:
11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ Համագործակցային աշխատանքներ նախատեսվում են՝ «Անուշավան Աբրահամյան Կրթական Հիմնադրամ»-ի Հայաստանի մասնաճյուղի, «Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի, «Արմավիրի ինդուստրիալ-մանկավարժական պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի և «Հրազդանի արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի միջև։
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Ծրագրի ավարտից հետո «Անուշավան Աբրահամյան Կրթական Հիմնադրամ»-ի Հայաստանի մասնաճյուղը վերջնական հաշվետվություն կներկայացնի ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան