Անցնել բովանդակությանը

Հոդված 7

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7

. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 84.1-ին հոդվածով.

«Հոդված 84.1. Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը` կախված քրեական վարույթից

1. Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը կասեցվում է, եթե նույն փաստերի առթիվ հարուցվել է քրեական գործ, և վերսկսվում է քրեական վարույթի ավարտից հետո։

2. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը Սահմանադրական դատարանը կարճում է, եթե կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը վերսկսելուց հետո առկա են սույն օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված՝ Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների դադարման հիմքեր։ Քրեական գործով օրինական ուժի մեջ մտած դատական ակտը կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննելիս պարտադիր է Սահմանադրական դատարանի համար միայն այն փաստերով, որոնցով հաստատված են որոշակի գործողությունների կատարումը և դրանք կատարած անձինք։»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։