Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2

. Օրենքի 12-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ, 8-րդ և 9-րդ, 11-րդ և 12-րդ, 15-րդ և 16-րդ կետերով, ինչպես նաև նույն հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ, 5-10-րդ կետերով նախատեսված վարքագծի կանոնները դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ խախտելը, որը, պայմանավորված կատարման հանգամանքներով և (կամ) առաջացրած հետևանքներով, համատեղելի չէ դատավորի կարգավիճակի հետ.».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին և 3.2-րդ մասերով.

«3.1. Սույն հոդվածի իմաստով՝ արարքը համարվում է կոպիտ անփութությամբ կատարված, եթե դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել:

3.2. Սույն հոդվածի իմաստով՝ արարքը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե դատավորը գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։