Հոդված 3
Հոդված 3
. Օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթը կարող է հարուցվել սույն օրենքով սահմանված վարքագծի կանոնները դատավորի կողմից խախտվելու հիմքով այն հայտնաբերելուց հետո` եռամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան այդ հիմքը ծագելուց մեկ տարի հետո, բացառությամբ սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ և 16-րդ կետերով նախատեսված խախտումների: Դատավորի կողմից սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ և 16-րդ կետերով նախատեսված վարքագծի կանոնները խախտելու հիմքով կարգապահական վարույթ կարող է հարուցվել դրանք հայտնաբերելուց հետո` մեկ տարվա ժամկետում, բայց ոչ ուշ, քան այդ հիմքը ծագելուց երեք տարի հետո:»: