Հոդված 8. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
Հոդված 8. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Կարգապահական պատասխանատվության հիմքերի և վարույթի վերաբերյալ սույն օրենքի դրույթները տարածվում են սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո հարուցված վարույթների վրա: Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ծագած հիմքերով (խախտումներով) հարուցվող կարգապահական վարույթների հարուցման նկատմամբ կիրառվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ օրենքի` կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը և 13-րդ հոդվածով նախատեսված ժամկետները:
Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան
2020 թ. ապրիլի 19
Երևան
ՀՕ-198-Ն