ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
3 հուլիսի 2017 թվականի թիվ 73 քաղ. Մոսկվա
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Վիճակագրության հարցերով խորհրդատվական կոմիտեի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի մայիսի 12-ի թիվ 42 կարգադրությամբ հաստատված կազմում կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) խորհրդատվական կոմիտեի կազմում ընդգրկել հետևյալ անձանց՝
Բելառուսի Հանրապետությունից`
Զյուզենկով Յուրի Միխայիլի՝ - Բելառուսի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության մակրոտնտեսական վերլուծության և կանխատեսումների գլխավոր վարչության պետ.
Ղազախստանի Հանրապետությունից`
Ասաուտաև Բախտիյար Բերիկի՝ - Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության միջազգային տնտեսական ինտեգրման դեպարտամենտի տնօրենի տեղակալ
Ժունուսովա Դանա Բեյսենի՝ - Ղազախստանի Հանրապետության «Աթամեկեն» գործարարների ազգային պալատի վարչության անդամ
Կիստաուբաև Ռուսլան Սերիկբայի՝ - Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական եկամուտների կոմիտեի վերլուծության, վիճակագրության և ռիսկերի կառավարման դեպարտամենտի վերլուծության և վիճակագրության վարչության ղեկավար
Օսպանովա Դիանա Դուլաթի՝ - Ղազախստանի Հանրապետության «Աթամեկեն» գործարարների ազգային պալատի տնտեսական ինտեգրման հարցերով դեպարտամենտի փորձագետ.
Ռուսաստանի Դաշնությունից՝
Կամուշկինա Լիլիա Իվանի՝ - Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության պետական հատվածում բյուջետային մեթոդաբանության և ֆինանսական հաշվետվության դեպարտամենտի տնօրենի տեղակալ.
բ) նշել խորհրդատվական կոմիտեի հետևյալ անդամների նոր պաշտոնները՝
Սաբելնիկովա Մարինա Անատոլիի՝ - Պետական վիճակագրության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ
Սիվեց Սվետլանա Վիկտորի՝ - Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության պետական հատվածում բյուջետային մեթոդաբանության և ֆինանսական հաշվետվության դեպարտամենտի տնօրենի տեղակալ.
գ) խորհրդատվական կոմիտեի կազմից հանել Ռ.Պ. Բրոդովին, Ա.Մ. Կարիմովին, Է.Մ. Մամլինին, Ա.Ա. Սեյֆուլինային և Ա.Լ. Կևեշին:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` Տ. Սարգսյան