Հոդված 2
Հոդված 2.
Օրենսգրքի 169.6-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 169.6. Առևտրի և սպասարկման ոլորտում աշխատողի կողմից անվանաքարտ չկրելը
Առևտրի և սպասարկման ոլորտում աշխատողի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անվանաքարտ չկրելը գործատուի համար`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով` յուրաքանչյուր վարձու աշխատողի համար:»: