«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 օգոստոսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
14 հուլիսի 2005 թվականի N 1071-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 194-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի N 194-Ն որոշման 2-րդ կետին, 5-րդ կետի «ա» ենթակետին և 8-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման և սպասարկման մասին» N 194-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները ՝
ա) ուժը կորցրած ճանաչել որոշման 6-րդ կետի «գ» և 9-րդ կետի «դ» ենթակետերը.
բ) որոշմամբ հաստատված կարգում`
4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «զ», «է» և «ը» ենթակետերով.
«զ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և գլխավոր շտաբի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և հավասարազոր պաշտոններ զբաղեցնող անձանց.
է) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետին և Հայաստանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողին.
ը) Հայաստանի Հանրապետության դատարանի նախագահի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի պալատի նախագահի պաշտոն զբաղեցնող անձանց»,
լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 5.1, 5.2, 5.3 և 5.4-րդ կետերով.
«5.1. Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանն սպասարկելու համար Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը հատկացվում է լրացուցիչ 16 ծառայողական ավտոմեքենա (այդ թվում` 5-ը «Պետական վիճակագրական տեղեկատվության հավաքագրում» ծրագրով):
5.2. Հայաստանի Հանրապետության վճռաբեկ և տնտեսական դատարաններին սպասարկելու համար այդ դատարաններին հատկացվում է մեկական ծառայողական ավտոմեքենա:
5.3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանն սպասարկելու համար այդ ծառայությանը հատկացվում է 74 ծառայողական ավտոմեքենա:
5.4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությանն սպասարկելու համար այդ ծառայությանը հատկացվում է 12 ծառայողական ավտոմեքենա».
գ) որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակի՝
աղյուսակի 5-րդ, 12-րդ և 28-րդ տողերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« 5. ՀՀ արդարադատության նախարարություն 9 9 -
»,
« 12. ՀՀ պաշտպանության նախարարություն x 160 x
»,
« 28. ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն 20 3 17
».
աղյուսակը լրացնել հետևյալ տողերով.
« 5.1. ՀՀ արդարադատության նախարարության
քրեակատարողական ծառայություն 75 1 74
5.2. ՀՀ արդարադատության նախարարության
դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայություն 13 1 12
»,
« 47. Վճռաբեկ դատարան 4 3 1
48. Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարան 1 1 -
49. Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան 1 1 -
50. Տնտեսական դատարան 2 1 1
51. Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարան 1 1 -
52. Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան 1 1 -
53. Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարան 1 1 -
54. Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարան 1 1 -
55. Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարան 1 1 -
56. Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարան 1 1 -
57. Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին
ատյանի դատարան 1 1 -
58. Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարան 1 1 -
59. Արարատի մարզի առաջին ատյանի դատարան 1 1 -
60. Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարան 1 1 -
61. Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարան 1 1 -
62. Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան 1 1 -
63. Լոռու մարզի առաջին ատյանի դատարան 1 1 -
64. Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան 1 1 -
65. Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարան 1 1 -
66. Վայոց ձորի մարզի առաջին ատյանի դատարան 1 1 -
67. Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարան 1 1 -
»,
աղյուսակի «Ընդամենը» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« Ընդամենը 670 526 144
»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2005 թ. հուլիսի 27
Երևան