ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
18 հուլիսի 2017 թվականի թիվ 82 քաղ. Մոսկվա
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Ֆինանսական շուկաների հարցերով խորհրդատվական կոմիտեի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 199 որոշմամբ հաստատված կազմում կատարել հետևյալ փոփոխությունները.
ա) Խորհրդատվական կոմիտեի կազմում ընդգրկել հետևյալ անձանց՝
Ղազախստանի Հանրապետությունից՝
Պերմինով Ռոման Վիկտորի՝ Ղազախստանի Հանրապետության ազգային բանկի ֆինանսական շուկայի մեթոդաբանության դեպարտամենտի տնօրենի տեղակալ
Բելառուսի Հանրապետությունից`
Յարոշևիչ Դմիտրի Վիկտորի՝ Բելառուսի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ռազմավարական զարգացման և միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ.
բ) Խորհրդատվական կոմիտեի կազմից հանել Ա.Մ. Զաբորովսկուն, Ե.Վ. Մեդինային և Ե.Ս. Նենախովային:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար՝ Կ. Մինասյան