Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 1934-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

8 օգոստոսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ 28 հուլիսի 2005 թվականի N 1094-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 1934-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի «Մաքսային ծառայողներին ըստ զբաղեցրած պաշտոնի հասանելիք առավելագույն հատուկ կոչումները, ինչպես նաև երկարամյա ծառայության համար համապատասխան դրամական հավելավճարների չափերը սահմանելու մասին» N 1934-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

ա) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Մաքսային ծառայողներին ըստ զբաղեցրած պաշտոնի հասանելիք առավելագույն հատուկ կոչումները սահմանելու մասին».

բ) որոշման նախաբանում «և 41-րդ հոդվածի առաջին մասերին» բառերը փոխարինել «մասին» բառով.

գ) որոշման 1-ին կետից հանել «և դրանց համապատասխան հավելավճարների չափերը» բառերը.

դ) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետը.

ե) որոշման N 1 հավելվածում՝

ուժը կորցրած ճանաչել «Հատուկ կոչման համար տրվող դրամական հավելավճարի չափը (դրամ)» սյունակը,

«Մաքսային ծառայության կապիտան» տողը «Վերադաս մաքսային մարմնի ավագ մաքսային տեսուչ» բառերից հետո լրացնել`

«Վերադաս մաքսային մարմնի մաքսատան բաժնի պետի տեղակալ

Վերադաս մաքսային մարմնի մաքսատան բաժանմունքի պետ» բառերով,

«Մաքսային ծառայության ավագ լեյտենանտ» տողը «Վերադաս մաքսային մարմնի տեսուչ» բառերից առաջ լրացնել`

«Վերադաս մաքսային մարմնի մաքսատան հերթափոխի պետ

Վերադաս մաքսային մարմնի մաքսային կետի հերթափոխի պետ» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2005 թ. հուլիսի 30

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։