Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N Մ-648-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 ապրիլի 2020 թվականի N 217-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N Մ-648-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Յանգ լայֆ» ոչ առևտրային կազմակերպության կողմից «Քրոսրոադս» միջազգային բարեգործական հիմնադրամի հասցեով ուղարկված ապրանքները (211 տեղ, 3,015 կգ ընդհանուր քաշով, 36,235.51 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 6,924.24 ԱՄՆ-ի դոլար, ցանկը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծվում են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2013 թվականի հուլիսի 19-ի «Յանգ լայֆ» ոչ առևտրային կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից «Քրոսրոադս» միջազգային բարեգործական հիմնադրամի հետ համատեղ իրականացվող «Փյունիկ» ամառային ճամբար» ծրագրի մասին» N Մ-648-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Ավինյան

2020 թ. ապրիլի 30

Երևան

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

ապրիլի 30-ի N 217-Ա որոշման

ԲԵՌԻ ՑԱՆԿ

Ապրանքի անվանում Քանակը (ըստ չափման միավորի) Ընդհանուր քաշը (կգ) Արժեքը (ԱՄՆ-ի դոլար)

1 Սպորտային պարագաներ՝ գնդակ, սեղանի խաղ և այլն 34 արկղ 304 3307

2 Սպորտային պարագաներ՝ շարժական բասկետբոլ 3 հատ 143 1650

3 Սպորտային պարագաներ՝ բիլիարդ (մեկ հատ) 6 արկղ 333 1848

4 Սպորտային պարագաներ՝ սեղանի հոկեյ (մեկ հատ) 1 արկղ 134 937

5 Բարձրախոս, միկրոֆոն 3 արկղ 41 996

6 Ձայնամեկուսացման պանելներ 54 արկղ 883 14450

7 Էլեկտրական գործիքների պահեստային մասեր, բեմի լույսերի կախիչներ, արտահագուստ 2 արկղ 17 464

8 Հագուստի կախիչ 1 արկղ 7 340

9 Կոշիկի դարակաշար, հատակի խոզանակ 5 արկղ 57 572.51

10 Խոհանոցային պարագաներ՝ սպասք 34 արկղ 317 2868

11 Խոհանոցային պարագաներ՝ ձեռքի գործիք, տարա, աղբաման, տոպրակ, այլն 60 արկղ 485 4047

12 Խոհանոցային պարագաներ՝ սպասքի սայլակ 8 294 4756

Ընդամենը 211 3015 36235.51

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Ավինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։