Հոդված 1
Հոդված 1.
«Արտոնագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (26 հոկտեմբերի 1999 թվականի, ՀՕ-15, այսուհետ՝ օրենք) 4-րդ հոդվածի 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-րդ կետ.
«3.1. Արտոնագրված գյուտի օբյեկտ համարվող դեղագործական պատրաստուկներին, նյութերին կամ բաղադրանյութերին, որոնք ունեն մարդու կամ կենդանիների վրա կանխարգելիչ կամ բուժական ներգործության հատկություններ, բույսերի պաշտպանության քիմիական կամ կենսաբանական նյութերին, դրանց ստացման եղանակներին, ինչպես նաև այդ պատրաստուկների, նյութերի կամ բաղադրանյութերի արտադրության համար անհրաժեշտ նյութերին և դրանց ստացման եղանակներին կարող է տրամադրվել լրացուցիչ իրավական պահպանություն՝ գյուտի հայտի ներկայացման թվականի և այդ օբյեկտը Հայաստանի Հանրապետության շուկայում շրջանառության մեջ մտցնելու համար համապատասխան իրավասու մարմնի կողմից թույլտվություն տալու թվականների միջև ընկած ժամկետով, բայց 5 տարուց ոչ ավելի:
Լրացուցիչ իրավական պահպանություն խնդրարկելու մասին դիմումը, որին կցվում է սույն կետի 1-ին պարբերությունում նշված իրավասու մարմնի տված թույլտվությունը, գերատեսչություն է ներկայացվում այդ թույլտվության տրման օրվանից վեցամսյա ժամկետում կամ մինչև հիմնական արտոնագիր տալու օրվանից 6 ամիսը լրանալը, եթե նշված թույլտվությունը տրվել է ավելի շուտ, քան հիմնական արտոնագիրը։»։