Անցնել բովանդակությանը

Հոդված 14

գործել է մինչև 2005-01-09Բացել ARLIS-ում

Հոդված 14.

Օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Մինչև Հայաստանի Հանրապետությունում ստեղծված գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի հայտն օտարերկրյա պետություն ներկայացնելը, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի շրջանակներում, հայտատուն պարտավոր է արդյունաբերական սեփականության տվյալ օբյեկտի հայտը ներկայացնել գերատեսչություն՝ հայտնելով նաև օտարերկրյա պետությունում դա արտոնագրելու մտադրության մասին:

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով արտոնագիր տալու գործընթացն ամբողջովին կամ մասնակիորեն իրականացնում է միջազգային մարմինը, ապա Հայաստանի Հանրապետությունում ստեղծված գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի հայտը նշված միջազգային մարմին է ներկայացվում միայն գերատեսչության միջոցով՝ ազգային անվտանգության պահանջներին դրա համապատասխանության դեպքում:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։