Հոդված 2
Հոդված 2.
Օրենքի 5-րդ հոդվածի՝
1) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Գյուտի առարկա կարող են լինել սարքը, եղանակը, նյութը, կենսատեխնոլոգիական արգասիքը, ինչպես նաև հայտնի սարքի, եղանակի, նյութի, կենսատեխնոլոգիական արգասիքի կիրառումը նոր նշանակությամբ:».
2) 8-րդ կետի 8-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8) բույսերի տեսակները և կենդանիների ցեղատեսակները, ինչպես նաև դրանց ստացման բնական կենսաբանական եղանակները.».
3) 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-12-րդ ենթակետերով.
«9) մարդու կլոնավորման եղանակները.
10) արդյունաբերական կամ առևտրային նպատակներով մարդու էմբրիոնների օգտագործումը.
11) մարդու սաղմի բջիջների գենետիկական նույնականության ձևափոխման եղանակները.
12) կենդանիների գենետիկական նույնականության ձևափոխման եղանակները, ինչպես նաև այդ եղանակով ստացված կենդանին։»: