Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-Ի N 197-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

4 մայիսի 2020 թվականի N 241-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-Ի N 197-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի՝

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի ապրիլի 2-ի «Վայզ-Արմենիա» առողջապահական էկոհամակարգի արդիականացման և զարգացման» հիմնադրամի հասցեով ստացված բեռի ներմուծման ծրագրի մասին» N 197-Ա որոշման 1-ին կետում «բժշկական կենսանյութի պահպանման համար նախատեսված հատուկ կրիոսառնարան՝ ներառյալ կարգավորիչը, գազի շրջանցման և տեղափոխման խողովակը, 1 տեղ, 233 կգ» բառերը փոխարինել «սառցարանային սարքավորում հեղուկ ազոտով, բժշկական կենսանյութի պահպանման համար, 1 տեղ, 230 կգ» բառերով:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Ավինյան

2020 թ. մայիսի 4

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։