Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասում՝
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասում՝
ա․ լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.
«1.1) համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության դեպքում` անձնական ազատության իրավունքի սահմանափակում` հանրության համար վտանգավոր վարակիչ հիվանդության տարածումը կանխելու նպատակով.»,
բ․ 3-րդ կետը «սահմանափակումներ» բառից հետո լրացնել «, ուսումնական գործընթացի կազմակերպման և իրականացման պայմանով սահմանափակումներ» բառերով,
գ․ 5-րդ կետը «իրականացնելու» բառից հետո լրացնել «և դրանց մասնակցելու» բառերով,
դ․ 7-րդ կետը «իրականացում» բառից հետո լրացնել «, տրանսպորտային միջոցներով տեղափոխվող ուղևորների քանակի նորմավորում» բառերով,
ե․ 9-րդ կետը «լիազորությունների» բառից հետո լրացնել «և գործառույթների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության» բառերով, իսկ «կասեցում» բառից հետո՝ «, ինչպես նաև սույն կետում նշված մարմինների և կազմակերպությունների գործառույթների իրականացման ձևերի և եղանակների ժամանակավոր փոփոխություն» բառերով: