Անցնել բովանդակությանը
ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԳլուխ 22 · ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 194. Կեղծ սնանկությունը

գործել է մինչև 2020-05-30Բացել ARLIS-ում

Հոդված 194. Կեղծ սնանկությունը

Կեղծ սնանկությունը՝ պարտապանի հիմնադիրների (մասնակիցների) կամ նրան՝ կատարման համար պարտադիր ցուցումներ տալու կամ նրա որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող այլ անձանց, այդ թվում՝ պարտապանի ղեկավարի, հավասարապես՝ նաև ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից սնանկության հատկանիշների բացակայության պայմաններում սեփական սնանկության ճանաչման մասին հայցադիմում ներկայացնելը՝ պարտատերերին մոլորեցնելու և նրանց պահանջների բավարարման հետաձգում, տարաժամկետում, նվազեցում, սառեցում կամ մորատորիում ստանալու, հավասարապես նաև պարտքերի չվճարման նպատակով, և եթե պարտապանին կամ պարտատերերին պատճառվել է խոշոր վնաս՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով կամ կալանքով` 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով։

(194-րդ հոդվածը փոփ., լրաց. 15.06.06 ՀՕ-145-Ն, 10.06.09 ՀՕ-149-Ն, լրաց. 12.12.19 ՀՕ-295-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։