Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ ՊԱՀԱՆՋՈՂ ԾՐԱԳՐԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2020-05-13-ից մինչև 2020-05-28։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2020-05-28Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 հունիսի 2019 թվականի N 767-Ա

ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ ՊԱՀԱՆՋՈՂ ԾՐԱԳՐԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը լրաց. 19.07.19 N 984-Ա)

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ և 16-րդ մասերով՝

1. Ստեղծել քաղաքաշինական ամբողջական լուծումներ պահանջող ծրագրերի քննարկման միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով) և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը լրաց. 19.07.19 N 984-Ա)

2. Հանձնաժողովի նախագահին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում հաստատել հանձնաժողովի աշխատակարգը.

2) մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետին:

(2-րդ փոփ., խմբ. 19.07.19 N 984-Ա)

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2019 թ. հունիսի 17

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2019 թվականի

հունիսի 17-ի N 767-Ա որոշման

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ

ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ ՊԱՀԱՆՋՈՂ ԾՐԱԳՐԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Է. Աղաջանյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար (հանձնաժողովի նախագահ)

Ս. Պապիկյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար

Տ. Խաչատրյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար

Վ. Ջիլավյան - ՀՀ շրջակա միջավայրի նախարարի առաջին տեղակալ

Ա. Հարությունյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար

Ա. Ղուլարյան - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ

Ս. Թովմասյան - ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար

Հ. Մարության - Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ)

Բ. Բադալյան - ՀՀ փոխվարչապետ Տ. Ավինյանի խորհրդական

Ա. Մեսչյան - Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ (համաձայնությամբ)

Ա. Գինոսյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական

(հավելվածը խմբ. 19.07.19 N 984-Ա, 12.05.20 N 568-Ա)

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Է. Աղաջանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։