Հոդված 1. «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (26 դեկտեմբերի 2002 թվականի, ՀՕ-491) 9-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
Հոդված 1. «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (26 դեկտեմբերի 2002 թվականի, ՀՕ-491) 9-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«2. Գույքահարկ վճարող կազմակերպությունները գույքահարկի եռամսյակային հաշվարկները մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը ներառյալ ներկայացնում են`
1) հարկվող օբյեկտ համարվող շինությունների մասով`
ա) Երևան քաղաքի թաղային համայնքների վարչական սահմաններում գտնվող շինությունների համար` շինության գտնվելու վայրը սպասարկող համապատասխան հարկային մարմին (առանձնացված` ըստ համայնքների)` մինչև 2004 թվականի չորրորդ եռամսյակը ներառյալ, ինչպես նաև շինության գտնվելու վայրի տեղական ինքնակառավարման մարմին` 2004 թվականի առաջին եռամսյակից սկսած,
բ) Երևան քաղաքից դուրս գտնվող շինությունների համար` շինության գտնվելու վայրի հաշվառող մարմին (առանձնացված` ըստ համայնքների).
2) հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցների մասով`
ա) Երևան քաղաքի թաղային համայնքների վարչական սահմաններում հաշվառված կազմակերպությունները` իրենց գտնվելու վայրը սպասարկող համապատասխան հարկային մարմին` մինչև 2004 թվականի չորրորդ եռամսյակը ներառյալ, ինչպես նաև իրենց գտնվելու վայրի տեղական ինքնակառավարման մարմին` 2004 թվականի առաջին եռամսյակից սկսած,
բ) Երևան քաղաքից դուրս հաշվառված կազմակերպությունները` իրենց գտնվելու վայրի հաշվառող մարմին:»: