ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 մայիսի 2020 թվականի N 754-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1851-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԱՍԷԴԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 1851-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը՝
1) հավելվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
« 3.1. 7604299000 Ալյումինե համաձուլ-
ածքից պրոֆիլներ,
ոչ սնամեջ Ալյումինե պրոֆիլներ՝ լուսաթափանց կոնստրուկցիաների, դռների և դարպասների համար կգ 165 000 Գերմանիա, Հունաստան, Իտալիա, Թուրքիա 296 820 000
3.2. 7604210000 Ալյումինե համաձուլ-
վածքից սնամեջ պրոֆիլներ Ալյումինե սնամեջ պրոֆիլներ՝ լուսաթափանց կոնստրուկցիաների, դռների և դարպասների համար կգ 1 485 000 Գերմանիա, Հունաստան, Իտալիա, Թուրքիա 2 671 380 000
»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. մայիսի 18
Երևան