Հոդված 8. Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունները
Հոդված 8. Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունները
1. Երեխայի կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունները տրամադրվում են երեք մակարդակում՝
1) նախադպրոցական մակարդակ՝ մանկավարժահոգեբանական աջակցության ծառայության կողմից.
2) տարածքային մակարդակ՝ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի կողմից.
3) հանրապետական մակարդակ՝ հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից։
2. Երեխայի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը նրա զարգացման հնարավորությունների բացահայտման և կրթության կազմակերպման նպատակով իրականացնում են տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնները:
3. Երեխայի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը կազմակերպվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի հաստատած մանկավարժահոգեբանական գնահատման չափանիշներով։