Գլուխ 2 · ՈՒՍՈՒՄՆԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Հոդված 9. Երեխայի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի վկայագրումը
Հոդված 9. Երեխայի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի վկայագրումը
1. Տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնի տված՝ երեխայի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ եզրակացության հիման վրա համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինը վկայագրում է երեխայի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքը։
2. Երեխայի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ վկայագրի տիպային ձևը մշակում և հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը։
3. Կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխային տրամադրվում են նախադպրոցական կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ։