Հոդված 23. Նախադպրոցական կրթության բնագավառում Կառավարության լիազորությունները
Հոդված 23. Նախադպրոցական կրթության բնագավառում Կառավարության լիազորությունները
1. Նախադպրոցական կրթության բնագավառում Կառավարությունը`
1) հիմնադրում է պետական նախադպրոցական ուսումնական հաստատություններ.
2) հաստատում է նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը.
3) հաստատում է նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը.
4) հաստատում է այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայությունը խոչընդոտում է մանկավարժական կամ վարչական գործունեության կատարմանը.
5) սահմանում է նախադպրոցական ուսումնական հաստատության աշխատողների աշխատանքի և հանգստի ռեժիմի, ամենամյա արձակուրդի առանձնահատկությունները.
6) հաստատում է նախադպրոցական ուսումնական հաստատության գործունեության ներքին և արտաքին գնահատման չափանիշներն ու իրականացման կարգը.
7) սահմանում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների` պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորման կարգը, այդ թվում՝ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների ապահովման համար անհրաժեշտ ֆինանսավորման բարձրացված չափաքանակը.
8) սահմանում է առանձին կատեգորիայի նախադպրոցական ուսումնական հաստատությունների և ուսումնական հաստատությունների առանձին խմբերի ծախսերի ուղղիչ գործակիցները և նորմատիվները տվյալ ուսումնական տարվա սեպտեմբերի 1-ից մինչև օգոստոսի 31-ը.
9) սահմանում է պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների վարչական, մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմի վարձատրության խմբերի դասակարգման չափանիշները.
10) իրականացնում է Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված այլ լիազորություններ: