ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 մայիսի 2020 թվականի N 808-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2020/2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ ՈՒ ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԲԱՇԽՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2020/2021 ուսումնական տարվա՝
1) ասպիրանտուրա ընդունելության տեղերը՝
ա. պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ՝ 151 տեղ,
բ. պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, միջպետական համաձայնագրերով` 24 տեղ.
2) դոկտորանտուրա ընդունելության տեղերը՝ պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ՝ 13 տեղ.
3) առկա ուսուցմամբ ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերի բաշխումը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում 2020/2021 ուսումնական տարում ասպիրանտուրայի առկա ուսուցման թափուր մնացած տեղերը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի և գիտական կազմակերպությունների ներկայացրած լրացուցիչ հայտերը, վերաբաշխում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ մասնագիտական քննությունից գերազանց՝ 18-20 միավոր և մրցույթի արդյունքում հավասար միավորներ ստացած դիմորդներին կամ մասնագիտական քննությունից գերազանց՝ 18-20 միավոր ստացած դիմորդներին՝ ըստ առավելագույն գնահատականի, անհրաժեշտության դեպքում, պահպանելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 238-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 28-րդ կետի պահանջները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. մայիսի 23
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2020 թվականի
մայիսի 21-ի N 808-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020/2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ ԵՎ ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ
NN
ը/կ Բուհը,
գիտական կազմակերպությունը Գերատեսչական պատկանելությունը Մասնագիտությունը 2020/2021 ուս. տարի
ասպիրան-տուրա դոկտորան-տուրա
1. Երևանի պետական համալսարան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Ա.01.05 Հավանականությունների տեսություն և մաթեմատիկական վիճակագրություն 1
Ա.01.06 Հանրահաշիվ և թվերի տեսություն 1
Ա.01.07 Հաշվողական մաթեմատիկա 1
Ա.04.02 Տեսական ֆիզիկա 1
Ա.04.03 Ռադիոֆիզիկա 1
Ա.04.07 Կոնդենսացված վիճակի ֆիզիկա 2
Ա. 04.10 Կիսահաղորդիչների ֆիզիկա 1
Ա.04.21 Լազերային ֆիզիկա 1
Գ.00.04 Կենսաքիմիա 1
Ե.13.04 Հաշվողական մեքենաների, համալիրների, համակարգերի և ցանցերի մաթեմատիկական և ծրագրային ապահովում 1
Ե.27.01 Էլեկտրոնիկա, միկրո- և նանոէլեկտրոնիկա (2 տեղ՝ ՍԻՆՈՓՍԻՍ) 3
Է.00.01 Հայոց պատմություն (1 տեղը` Արցախի Հանրապետություն) 2
Է.00.02 Համաշխարհային պատմություն, միջազգային հարաբերություններ 1
Ը.00.01 Ընդհանուր տնտեսագիտություն 1
Ը.00.02 Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում 1
Ը.00.03 Ֆինանսներ, հաշվապահական հաշվառում 1
Ը.00.08 Մաթեմատիկական տնտեսագիտություն 2
Թ.00.05 Կրոնի տեսություն և պատմություն 1
Ժ.01.01 Հայ դասական գրականություն 1 1
Ժ.01.07 Արտասահմանյան գրականություն 1
Ժ.02.01 Հայոց լեզու 1
Ժ.02.07 Ռոմանոգերմանական լեզուներ (անգլերեն) 1
ԺԲ.00.02 Հանրային իրավունք 1
ԺԲ.00.03 Մասնավոր իրավունք 1
ԺԲ.00.04 Դատական իրավունք 1
ԺԲ.00.05 Քրեական իրավունք և կրիմինալոգիա, քրեակատարողական իրավունք 1
ԺԵ.00.01 Դեղագիտություն 1
ԺԹ.00.01 Ընդհանուր հոգեբանություն, հոգեբանության տեսություն և պատմություն, անձի հոգեբանություն 1
ԺԹ.00.04 Բժշկական հոգեբանություն 1
ԻԲ.00.01 Սոցիալական հետազոտությունների մեթոդաբանություն, տեսություններ, սոցիալական տեխնոլոգիաներ և գործընթացներ 1
ԻԳ.00.01 Քաղաքական գիտության տեսություն 1
ԻԳ.00.02 Քաղաքական ինստիտուտներ և գործընթացներ, միջազգային հարաբերություններ 1
Ընդամենը 37 1
2. Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Ա.01.04 Երկրաչափություն և տոպոլոգիա 1
Ե.02.01 Մեքենագիտություն 1
Ե.11.01 Ինֆորմացիայի ստացման և չափման մեթոդներ, սարքեր և համակարգեր 1
Ե.11.17 Բժշկական նշանակության սարքեր, համակարգեր, արտադրատեսակներ 1
Ե.13.02 Ավտոմատացման համակարգեր (1 տեղը՝ ՍԻՆՈՓՍԻՍ) 3
Ե.13.03 Հաշվողական մեքենաներ, համալիրներ, համակարգեր, ցանցեր, դրանց տարրերը և սարքավորումները 1
Ե.13.04 Հաշվողական մեքենաների, համալիրների և ցանցերի մաթեմատիկական և ծրագրային ապահովում 1
Ե.13.05 Մաթեմատիկական մոդելավորում, թվային մեթոդներ և ծրագրերի համալիրներ 1
Ե.14.01 Էներգետիկ համակարգեր, համալիրներ և դրանց կառավարումը 1
Ե.14.02 Միջուկային էներգետիկ կայանքներ 1
Ե.14.03 Ջերմաէներգետիկա 1
Ե.14.04 Վերականգնվող և այլընտրանքային էներգիայի աղբյուրներով էներգետիկ կայանքներ 1
Ե.16.01 Նյութագիտություն 1
Ե.16.02 Մետալուրգիա 1
Ե.27.01 Էլեկտրոնիկա, միկրո- և նանոէլեկտրոնիկա (3 տեղը՝ ՍԻՆՈՓՍԻՍ) 6
ԻԴ.02.01 Օգտակար հանածոների հանքավայրերի մշակում և շահագործում 1
Ընդամենը 23
3. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Ը.00.01 Ընդհանուր տնտեսագիտություն 1
Ը.00.02 Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում (1 տեղը՝ Արցախի Հանրապետություն) 4 1
Ը.00.03 Ֆինանսներ, հաշվապահական հաշվառում 2 1
Ը.00.06 Միջազգային տնտեսագիտություն (1 տեղը՝ Արցախի Հանրապետություն) 2
Ը.00.08 Մաթեմատիկական տնտեսագիտություն 2
Ընդամենը 11 2
4. Հայաստանի ազգային ագրարային համալսարան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Ե.05.01 Ավտոմեքենաներ և տրակտորներ 1
Ե.20.01 Գյուղատնտեսության արտադրության մեքենայացում և մեքենաներ 1
Ե. 23.06 Գեոդեզիա՝ ներառյալ քարտեզագրությունը և կադաստրը 1
Զ. 01.01 Ընդհանուր երկրագործություն, հողագիտություն, հիդրոմելիորացիա և ագրոքիմիա 1
Զ. 01.02 Բուսաբուծություն, խաղողագործություն, պտղաբուծություն և բույսերի պաշտպանություն 2
ԺԶ.00.01 Անասնաբուժություն 1
Ընդամենը 7
5. Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ԺԴ.00.03 Ներքին հիվանդություններ (ինֆեկցիոն) 1
ԺԴ.00.06 Մանկաբուժություն 1
ԺԴ.00.07 Նյարդաբանություն, հոգեբուժություն և թմրաբանություն 1
ԺԴ.00.10 Ախտաբանական և նորմալ ֆիզիոլոգիա 1
ԺԴ.00.17 Հանրային առողջություն և առողջապահության կազմակերպում 1
ԺԴ.00.19 Աչքի հիվանդություններ (Արցախի Հանրապետություն) 1
Ընդամենը 6
6. Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Ե.23.01 Շինարարական կոնստրուկցիաներ, շենքեր, կառույցներ, շինարարական նյութեր և շինարարական մեխանիկա 1
Ե.23.03 Շենքերի, կառույցների ճարտարագիտական (էներգետիկ, հիդրավլիկ և այլն) ապահովում - 1
Ե.23.06 Գեոդեզիա՝ ներառյալ քարտեզագրությունը և կադաստրը 1
ԺԸ.00.01 Ճարտարապետություն և ճարտարապետական դիզայն 2 1
Ընդամենը 4 2
7. Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ԺԳ.00.02 Դասավանդման և դաստիարակության մեթոդիկա (քիմիա, մաթեմատիկա) 2
ԺԳ.00.01 Մանկավարժության տեսություն և պատմություն 1
Ընդամենը 3
8. Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Ժ.02.02 Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն 1
Ժ.02.07 Ռոմանոգերմանական լեզուներ 2
Ընդամենը 3
9. «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ԺԷ.00.03 Կերպարվեստ, դեկորատիվ կիրառական արվեստ, դիզայն 1
Է.00.05 Պատմագրություն, աղբյուրագիտություն 1
Ընդամենը 2
10. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիա ՀՀ վարչապետի աշխատակազմ ԺԲ.00.02 Հանրային իրավունք 1
Ը.00.02 Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում 1
ԻԳ.00.02 Քաղաքական ինստիտուտներ և գործընթացներ, միջազգային հարաբերություններ 1
ԺԹ.00.01 Ընդհանուր հոգեբանություն, հոգեբանության տեսություն և պատմություն, անձի հոգեբանություն 1
Ընդամենը 4
11. Հայ-ռուսական համալսարան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Ա. 04.10 Կիսահաղորդիչների ֆիզիկա 1
Բ.00.03 Օրգանական քիմիա 1
Է.00.04 Ազգագրություն 1
ԺԲ.00.05 Քրեական իրավունք և կրիմինալոգիա, քրեակատարողական իրավունք - 1
ԺԹ.00.01 Ընդհանուր հոգեբանություն, հոգեբանության տեսություն և պատմություն, անձի հոգեբանություն 1
Ը.00.02 Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում 1
Ը.00.03 Ֆինանսներ, հաշվապահական հաշվառում 1
Ժ.02.04 Սլավոնական լեզուներ 1
Ընդամենը 7 1
12. Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Ա.04.02 Տեսական ֆիզիկա 1
Ա.04.16 Միջուկի, տարրական մասնիկների և տիեզերական ճառագայթների ֆիզիկա 1
Ընդամենը 2
13. Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն Զ.01.02 Բուսաբուծություն, խաղողագործություն, պտղաբուծություն և բույսերի պաշտպանություն 1
Ընդամենը 1
14. Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուց-վածքների նախարարություն Ե.14.01 Էներգետիկ համակարգեր, համալիրներ, էլեկտրակայաններ և դրանց կառավարումը 1
Ընդամենը 1
15. «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Ա.04.20 Լիցքավորված մասնիկների փնջերի ֆիզիկա և արագացուցչային տեխնիկա 1
Ընդամենը 1
16. Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Է.00.01 Հայոց պատմություն 1 1
Ընդամենը 1 1
17. Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ԺԷ.00.03 Կերպարվեստ, դեկորատիվ և կիրառական արվեստ, դիզայն 1
Ընդամենը 1
18. Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ԺԷ.00.02 Երաժշտական արվեստ 1
Ընդամենը 1
19. Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ԺԳ.00.02 Դասավանդման և դաստիարակության մեթոդիկա 1
Ընդամենը 1
20. Հայաստանում Եվրոպական համալսարան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Ե.13.02 Ավտոմատացման համակարգեր 1
Ը.00.02 Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում - 2
Ընդամենը 1 2
21. Մաթեմատիկայի ինստիտուտ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա Ա.01.01 Մաթեմատիկական անալիզ 1
Մեխանիկայի ինստիտուտ Ա.02.04 Դեֆորմացվող պինդ մարմնի մեխանիկա 1
Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ Ե.13.04 Հաշվողական մեքենաների, համալիրների, համակարգերի և ցանցերի մաթեմատիկական և ծրագրային ապահովում 1
Ե.13.05 Մաթեմատիկական մոդելավորում, թվային մեթոդներ և ծրագրերի համալիրներ 1
Բյուրականի աստղադիտարան Ա.03.02 Աստղաֆիզիկա, ռադիոաստղագիտություն 1
ԻԿՐԱՆԵՏ կենտրոն ՄԿ Ա.03.02 Աստղաֆիզիկա, ռադիոաստղագիտություն 1
Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմա-բանության ինստիտուտ ԻԴ.01.08 Երկրաֆիզիկա, օգտակար հանածոների որոնման մեթոդներ 1
Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ Ա.04.21 Լազերային ֆիզիկա 1
Ա.04.07 Կոնդենսացված վիճակի ֆիզիկա 1
Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ Ա.04.07 Կոնդենսացված վիճակի ֆիզիկա 1
Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտ Ե.17.01 Անօրգանական նյութերի տեխնոլոգիա 1
Երկրաբանական գիտությունների ինստիտուտ ԻԴ.01.01 Ընդհանուր երկրաբանություն 1
Ա. Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ Բ.00.04 Ֆիզիկական քիմիա 1
Գ. Ս. Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ Գ.00.07 Միկրոբիոլոգիա. կենսատեխնոլոգիա 1
«Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ Գ.00.07 Միկրոբիոլոգիա. կենսատեխնոլոգիա 1
Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ Գ.00.09 Մարդու և կենդանիների ֆիզիոլոգիա 1
Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն Գ.00.08 Կենդանաբանություն, մակաբուծաբանություն, էկոլոգիա 1
Մոլեկուլային և կենսաբանության ինստիտուտ Գ.00.03 Մոլեկուլային և բջջային կենսաբանություն 1
Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն Է.00.03 Հնագիտություն 1
Պատմության ինստիտուտ Է.00.01 Հայոց պատմություն 1
Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ Ա.04.03 Կիսահաղորդիչների ֆիզիկա 1
Հնագիտության և ազգագրության ինստիտուտ Է.00.03 Հնագիտություն 1
Է.00.04 Ազգագրություն 1
Արվեստի ինստիտուտ ԺԸ.00.01 Ճարտարապետություն և ճարտարապետության դիզայն 1
Տնտեսագիտության ինստիտուտ Ը.00.03 Ֆինանսներ, հաշվապահական հաշվառում 1
Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ Ժ.01.07 Արտասահմանյան գրականություն 1
Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ Ժ.02.01 Հայոց լեզու 1
Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն ԻԴ.04.01 Երկրաբնապահպանություն 2
Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ ԺԲ.00.01 Պետության և իրավունքի տեսություն և պատմություն, պետական և իրավական ուսմունքների պատմություն 1
Արևելագիտության ինստիտուտ Է.00.02 Համաշխարհային պատմություն, միջազգային հարաբերություններ 1
Գիտակրթական միջազգային կենտրոն Ը.00.02 Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում 1 1
Ընդամենը 32 1
Հայաստանում ֆրանսիական համալսարան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Ը.00.02 Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում 1
ԺԲ.00.03 Մասնավոր իրավունք 1
Ընդամենը 2
Պահուստային տեղեր 3
ԸՆԴԱՄԵՆԸ 151 13
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Է. Աղաջանյան