ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 մայիսի 2020 թվականի N 800-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1402-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի «Գույք հետ վերցնելու և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն ամրացնելու մասին» N 1402-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 1-ին և 2-րդ կետերում «տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների» բառերը փոխարինել «տարածքային կառավարման և ենթակառուցվածքների» բառերով.
2) 2-րդ կետում «մեկամսյա ժամկետում» բառերը փոխարինել «մինչև 2020 թվականի հուլիսի 30-ը» բառերով.
3) հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. մայիսի 23
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2020 թվականի
մայիսի 21-ի N 800-Ա որոշման
«Հավելված
ՀՀ կառավարության 2018 թվականի
դեկտեմբերի 6-ի N 1402-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN
ը/կ Գույքի անվանումը Չափը Քանակը Հաշվեկշռային արժեքը
1. Բետոնե խողովակաձև կոնստրուկցիաներ 1.5 մ 2 0
2. Բետոնե խողովակաձև կոնստրուկցիաներ 1 մ 5 0
3. Երկաթբետոնե խողովակաձև կոնստրուկցիաներ 2*2 մ 182 0
4. Երկաթբետոնե խողովակաձև կոնստրուկցիաներ 3*2.5 մ 264 0
5. Կամրջային երկաթբետոնե հեծան 12*0,95*0,6մ 16 0
6. Կամրջային երկաթբետոնե հեծան 9*0,95*0,5մ 26 0
7. Երկաթբետոնե սալեր 4*0.9*0.5 մ 11 0
»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Է. Աղաջանյան