Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածում՝
Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածում՝
1) 1-ին մասում «100 000-ապատիկը» և «25 000-ապատիկը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 1.1-ին մասով նախատեսված դեպքերի:» բառերով.
2) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին մասով.
«1.1. Սույն օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերում նշանակված հանրաքվեի պարագայում հիմնադրամի հաշվին կատարված մուծումների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձի 150 000-ապատիկը, իսկ կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների կամ կուսակցությունների դաշինքների մուծումների չափը քարոզչության հիմնադրամ յուրաքանչյուրի համար չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի 40 000-ապատիկը:»: