ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 մայիսի 2020 թվականի N 255-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 920-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից ձեռք բերված ապրանքները (9,928.80 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 1,230.09 ԱՄՆ-ի դոլար և 29,383.36 դրամ, ցանկը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Հովհաննես Թումանյանի անվան զբոսայգու վերանորոգում, վերակառուցում և պահպանում» ծրագրի մասին» N 920-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան
2020 թ. մայիսի 25
Երևան
Հավելված
ՀՀ փոխվարչապետի 2020 թ.
մայիսի 25-ի N 255-Ա
որոշման
ԲԵՌԻ ՑԱՆԿԸ
Հ/Հ Ապրանքի նկարագրությունը Քանակը Չափի
միավորը Միավորի արժեքը(ԱՄՆ-ի դոլար) Ընդամենը
(ԱՄՆ-ի դոլար)
1. Կամրջակ շների համար 1 հատ 2,531.30 2,531.30
2. Ճոճանակ շների համար 1 հատ 873.80 873.80
3. Աղբաման շների համար 2 հատ 249.05 498.10
4. Տարբերանշան շների համար (ներառված է վերոնշյալ տողում) 2 հատ 0.00 0.00
5. Ջրի փական 39 հատ 17.15 668.85
6. Ջրի փական 60 հատ 8.93 535.80
7. Ջրի փական 60 հատ 14.95 897.00
8. Անկյունակ 2 հատ 11.19 22.38
9. Անկյունակ 3 հատ 20.49 61.47
10. Ճոճանակ 6 հատ 39.00 234.00
11. Տվիչ ջրի փականի 10 հատ 69.95 699.50
12. Պլ․ տափօղակ 20 հատ 2.62 52.40
13. Վոլեյբոլի ցանց 2 հատ 720.00 1,440.00
14. Հնձող սարք շարժիչով 1 հատ 1,414.20 1,414.20
9928.80
ԱՄՆ-ի
դոլար
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան