ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 մայիսի 2020 թվականի N 276-Ա
«ԻՄ ՔԱՅԼԸ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՌԱՎԱՐ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 23,173,334 դրամ ընդհանուր արժողությամբ «Դպրոցականների հեռավար կրթության հնարավորությունների ընդլայնում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01282864) «Վեգա Ուորլդ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02704414) 2020 թվականի ապրիլի 29-ին կնքված N 140120 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 320 հատ դյուրակիր համակարգչի ձեռքբերում՝ 23,173,334 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1‑ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան
2020 թ. մայիսի 25
Երևան
Հավելված
ՀՀ փոխվարչապետի 2020 թ.
մայիսի 25-ի N 276-Ա
որոշման
«ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՌԱՎԱՐ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ» ԾՐԱԳԻՐ
1. Ծրագրի նպատակը Ներկայացվող ծրագրի նպատակն է նպաստի համակարգում ընդգրկված և ՍԱՏԲ-ում հաշվառված միակողմանի ու երկկողմանի ծնողազուրկ և (կամ) բազմազավակ ընտանիքների շուրջ 320 երեխաներին տրամադրել տեխնիկական սարքեր CՕVID-19 համավարակով պայմանավորված հեռավար կրթության պայմաններում նրանց կրթության հիմնարար իրավունքի իրացման համար:
2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը Նախատեսվում է ծրագրի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:
3. Բարեգործը «ԻՄ ՔԱՅԼԸ» բարեգործական հիմնադրամը, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից հանգանակված միջոցներով
4. Ծրագիրը կատարողը «ԻՄ ՔԱՅԼԸ» բարեգործական հիմնադրամ
0010 Երևան, Տերյան 1/1
ՀՎՀՀ՝ 01282864
5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը Հայաստանի Հանրապետության մարզեր, բնագավառը՝ կրթական
6. Ծրագրի բյուջեն Ծրագրի բյուջեն է 23,173,334 դրամ
7. Բարեգործություն ստացողը Խոցելի ընտանիքների 320 դպրոցահասակ երեխաներ, որոնց ցանկը կտրամադրի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Թիրախային կատեգորիայի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ հեռավար կրթության պայմաններում ամենից խոցելի կարգավիճակում են սոցիալապես անապահով ծնողազուրկ և բազմազավակ ընտանիքների դպրոցականները, որոնք տեխնիկայի բացակայության պայմաններում դուրս են մնում կրթությունից։
8. Ծրագրի իրականացման տևողությունը 2020 թվականի մայիսի 8-ից մինչև 2020 թվականի մայիսի 30-ը
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը Ծրագրի շրջանակում նախատեսվում է՝
● 27.04.2020-04.05.2020 շահառուների ցանկի հարցում, ճշգրտում և հաստատում ԿԳՄՍ նախարարության և մարզպետարանների հետ (ֆինանսական միջոցներ չեն պահանջվում),
● 08․05.2020-13.05.2020 շուկայի ուսումնասիրություն և տեխնիկական սարքերի ձեռքբերում՝ ըստ ԿԳՄՍ նախարարության սահմանած չափորոշիչների (23,173,334 դրամ),
● 08.05.2020-30․05․2020 բաշխման պլանավորում և իրականացում (ֆինանսական միջոցներ չեն պահանջվում)։
10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ձեռք բերել 320 պլանշետ հետևյալ տեխնիկական պարամետրերով․
HՍAWEI MEDIAPAD T3 8 KՕB-L09 (GR)
Էկրանի Չափս: 8
Էկրանի Տեսակ: IPS
Կետայնություն: 800x1280
ՕS: Android 7.0 (Nougat)
CPՍ: Q.C. Snapdragon 425
Հաճախականություն (ԳՀց): 1.4
GPՍ: Adreno 308
Օպերատիվ Հիշ. (ԳԲ): 2
Ներ.հիշող./Լրացուցիչ (ԳԲ): 16-up to 128
Կապ: 3G-4G
Wi-Fi/Bluetooth: +-+
Տեսախցիկ (MP): 2-5
SIM: Nano
Մարտկոց: 4800 mA-h
Քաշ (գ): 350
Մեկ միավորի արժեքը 72,416.67 դրամ է
11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը Կազմակերպական ծախսեր նախատեսված չեն:
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ Ծրագրի ուղղակի շահառուներին սահմանելու հարցում Հիմնադրամը համագործակցում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և մարզպետարանների հետ։
Սարքերի բաշխումն իրականացվելու է ՍԱՏԲ-ների և Հայկական կարմիր խաչի ընկերության հետ համագործակցությամբ։ Հայկական կարմիր խաչի ընկերության ներգրավումը պայմանավորված է վերջինիս մասնագիտական բազմամյա փորձով, հատուկ վերապատրաստում անցած կամավորների մեծ ցանցով և մարզային ներկայացվածությամբ։
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Տրամադրված պլանշետների նպատակային օգտագործման և շահառուների՝ հեռավար կրթության մեջ ներգրավվածության մշտադիտարկումն իրականացնելու է ԿԳՄՍ նախարարությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու եւ գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ։
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան