ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 մայիսի 2020 թվականի N 850-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի N 606-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 23-ի «Ներդրումային ծրագրի շրջանակներում «ՊԱՐԿ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին» N 606-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 7-րդ կետի «Արժեքը» սյունակում «82 000 000» թիվը փոխարինել «121 500 000» թվով.
2) 9-րդ կետի «Քանակը» սյունակում «16 000» թիվը փոխարինել «20 000» թվով.
3) 11-րդ կետի «Քանակը» սյունակում «30 000» թիվը փոխարինել «45 000» թվով.
4) 19-րդ կետի «Քանակը» սյունակում «20 000» թիվը փոխարինել «26 000» թվով.
5) 21-րդ կետի «Արժեքը» սյունակում «251 500 000» թիվը փոխարինել «350 000 000» թվով, իսկ «Քանակը» սյունակում «24 000» թիվը՝ «28 500» թվով.
6) 39-րդ կետի «Քանակը» սյունակում «105 000» թիվը փոխարինել «120 000» թվով.
7) հավելվածը 40-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 41-52-րդ կետերով.
« 41. 9405 Ճանապարհային led լուսատուներ կգ 2 400 9 000 000
42. 9405 Ճանապարհային led լուսատուներ կգ 950 6 500 000
43. 9405 Ճանապարհային led լուսատուներ կգ 4 500 25 000 000
44. 9405 Ճանապարհային led լուսատուներ կգ 1 350 8 250 000
45. 9405 Ճանապարհային led լուսատուներ կգ 2 900 21 000 000
46. 9405 Ճանապարհային led լուսատուներ կգ 600 5 600 000
47. 9405 Ճանապարհային led լուսատուներ կգ 250 3 100 000
48. 9405 Մետաղյա հիմքով նստարաններ կգ 4 500 6 000 000
49. 7326 Մետաղյա սյուներ կգ 600 1 700 000
50. 7326 Մետաղյա սյուներ կգ 480 2 300 000
51. 7326 Մետաղյա սյուներ կգ 580 1 200 000
52. 8310 Մետաղյա աղյուսակներ կգ 200 1 100 000
».
8) հավելվածի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերության մեջ «8 816 136 000» թիվը փոխարինել «9 044 886 000» թվով։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. մայիսի 30
Երևան